«Ես ու Հարութը շատ ուժեղ կռվել էինք, դեպրեսիայի մեջ էի..․». Արուսիկ Տիգրանյանն անկեղծանում է կյանքի դժվար փուլի մասին

Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում։

Նա հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում՝ պատասխանելով իր հետևորդներին հուզող հարցերին։

Շատ հաճախ դրանք վերաբերում են հաղորդավարուհու անձնական կյանքին ու ամուսնու հետ հարաբերություններին։

Հիշեցնենք, որ Արուսիկ Տիգրանյանի ամուսինը՝ Հարութ Աբրահամյանը, գործարար է։

Զույգն ամուսնացել է 2020 թվականին։ Սակայն դրանից առաջ նրանք ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ։

Կորոնավիրուսի պատճառով զույգը չէր կարողանում կազմակերպել իր հարսանիքը։

Արուսիկն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Հարութը շատ ավելին էր, քան ինքը պատկերացնում էր։

Հաղորդավարուհին անկեղծացել է, որ ամուսնությունից առաջ բավական դժվար շրջան էր իր համար։

«Ես մի քիչ ուրիշ պատկերացումներ եմ ունեցել իմ մասին։ Այն, որ ես 24 տարեկանում կամուսնանամ, իմ համար ուղղակի կատաստրոֆա էր, բայց քանի որ գտել էի Հարութին, չամուսնանալ էր չէր լինի։ Շատ դժվար բաների միջով եմ անցել մինչև այդ որոշումը։

Նախ հնազանդի թեմայով մենք կռվել ենք, որ ես ինչի պետք ա հնազանդ լինեմ։ Մենք նույնիսկ գնացել ենք եկեղեցի և քահանային հարցրել ենք։ Հարսանիքի նախորդ օրը դեպրեսիայի մեջ էի։ Այդ որոշումը շատ մեծ որոշում ա։ Հասարակությունը ամուսնանալու գաղափարի վրա շատ մեծ պատասխանատվություն ա դրել, քեզ թվում ա, որ դու վաղը կամուսնանաս, մյուս օրը քո կյանքը ուրիշ ձև կլինի։

Այդ ճնշումը շատ մեծ էր ինձ վրա, հանրային լինելու պահն էլ ա շատ ծանրացնում էդ ճնշումը։ Ես ու Հարութը շատ ուժեղ կռվել էինք մեր հարսանիքի նախորդ օրը։ Ես շատ վատ էի։

Հարութն եկավ ու հանգստացրեց ինձ, ու ես էդ օրը հասկացա, որ ճիշտ մարդու եմ ընտրել։ Ասեց՝ վաղը կգնանք եկեղեցի, հենց կմտնենք, դրանից հետո էլ ոչ մի բանի մասին չմտածես։ Հենց մտանք եկեղեցի, ամեն ինչ անցավ, ու հարսանիքը շատ լավ անցավ»,- անկեղծացել է Արուսիկ Տիգրանյանը։

Աղբյուր՝ Armlady.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․