Ի՞նչ կարող է պատմել ձեր կուրծքը ձեր առողջության մասին

Առողջությանը պետք է հետևել:

Յուրաքանչյուր կին և աղջիկ պետք է ուշադիր լինի կրծքի հանդեպ, քանի որ անգամ չնչին փոփոխությունները կարող են լուրջ հիվանդությունների նախանշաններ լինել:

Ձեզ ենք ներկայացնում, թե ինչ կարող է պատմել ձեր կուրծքը ձեր առողջության մասին:

Կուրծքը մեծանում է

Կա մի քանի պատճառ՝

  • դուք քաշ եք հավաքել
  • հղիություն
  • էստրոգեն և պրոգեստերոգեն պարունակող հորմոնալ դեղեր եք ընդունում

Անհանգստանալու կարիք չկա, գուցե պարզապես ավելի մեծ կրծկալ հարկավոր լինի:

Կուրծքը փոքրանում է

Եթե դուք նկատում եք, որ ձեր կուրծքը փոքրացել է, ապա դուք կամ նիհարել եք կամ էլ կրճատվել է էստրոգենի քանակությունը ձեր օրգանիզմում: Եթե կրծքի փոքրացումն ուղեկցվում է նաև դեմքին պզուկների և անցանկալի մազածածկույթի շատացմամբ, մազերի կորստով, ապա սա կարող է լինել պոլիկիստոզ ձվարանների սինդրոմ, որը նախանշում է օրգանիզմում տղամարդկային հորմոնների ավելացումը:

Կախվածություն

Կրծքի ձևը փոխանցվում է գենետիկորեն, սակայն ժամանակի հետ այն կախվում է: Այդ փոփոխությունները կապված են երեխա ունենալու և տարիքի հետ:

Ցավ

Կան տարբեր պատճառներ, թե ինչու են կրծքի հատվածում ցավեր լինում, սակայն մեծամասամբ դրանք անվնաս են:

Եթե դուք շատ եք կոֆեին օգտագործում, ապա շատ հավանական է, որ նման ցավեր ունենաք:

Ցավի պատճառ կարող է լինել նաև կրծկալի սխալ ընտրությունը: Ավելի հազվադեպ հանդիպող և վտանգավոր պատճառներ՝

  • երկաթի պակաս
  • կրծքի քաղցկեղ
  • վահանաձև գեղձի հիվանդություն

Ներս քաշված պտուկներ

Ներս քաշված պտուկները վտանգավոր չեն, եթե մշտապես էլ այդպես է եղել: Սա խնդիր է, եթե ձեզ համար նոր երևույթ է: Սա կարող է լինել քաղցկեղային ուռուցքի հետևանք, և կարիք կա բժշկի դիմելու: Սակայն պատճառը կարող է այլ լինել. շատ աղջիկներ քնում են առանց կրծկալը հանելու:

Կրծքից արտադրություն

Կրծքից արտադրություններ կարող են լինել տարբեր պատճառներով, որոնցից մեկը քաղցկեղն է: Եթե ձեր կրծքերից արտադրություններ են լինում և դուք հղի չեք, ապա դա կարող է նախանշել օրգանիզմում պրոլակտինի հորմոնի ավելցուկը:

Գույնի փոփոխություններ

Կրծքի գույնի փոփոխությունը և լիմֆոհանգույցների մեծացումը հիմնականում հղիության նշան է: Սա կարող է լինել նաև տարիքային երևույթ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․