10 նշան, որ նա երբեք չի ամուսնանա քեզ հետ

Like on FB:

1. Նա անընդհատ զբաղվա՞ծ է

Տղամարդը, որը ձեզ հետ հարաբերություններ է ուզում կառուցել, միշտ ձեզ համար ժամանակ կգտնի։ Բայց եթե նա միշտ արդարացումներ է գտնում, որպեսզի չեղյալ համարի հանդիպումը, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնում հաճույքների համար, դա նշանակում է, որ դուք նրան հենց դրա համար էլ պետք եք։

2. Թույլատրո՞ւմ է ձեր համատեղ լուսանկարները տեղադրել համացանցում

Մի կողմից դա հիմար բան է թվում, բայց ժամանակակից աշխարհում հաճախ հենց սոցցանցերում են լինում հարաբերությունների մասին հայտարարությունները։ Եթե նա չի ուզում ձեր հարաբերությունները հրապարակային դարձնել, հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Նա, ով ձեր հանդեպ անտարբեր չէ, կցանկանա իր զգացմունքների մասին հայտնել ամբողջ աշխարհին։ Շատ աղջիկներ արդարացումներ են գտնում, թե նա առհասարակ ոչինչ չի հրապարակում իր էջում և ցույց չի տալիս իր անձնական կյանքը։ Նման դեպքում նրա համար միևնույն պիտի լինի՝ դուք այդ լուսանկարները ձեր էջում տեղադրել եք, թե ոչ։ Բայց նրա արձագանքը ոչ մի դեպքում չպետք է կասկածելի ագրեսիվ լինի։

3. Դուք ճանաչո՞ւմ եք նրա ընտանիքը և ընկերներին

Եթե նա ձեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ նա չի պլանավորում երկար մնալ ձեզ հետ։ Միևնույն ժամանակ, ծանոթանալով նրա ընկերների և ընտանիքի անդամների հետ, դուք կարող եք նրանց կողմից տարօրինակ վարք նկատել։ Փորձեք պարզել դրա պատճառը. միգուցե դուք բազմաթիվ նման կանանցից մեկն եք, և նրանք ուղղակի վարժվել են նման ծանոթություններին։

4. Նա ավելի շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ, քան ձեզ հետ

Հարաբերությունները միշտ առաջին տեղում են։ Եթե ընտրել ձեր և ընկերների միջև, ընտրությունը պետք է լինի ձեր օգտին։ Մեկ բան է, եթե դա հին ընկերների հազվադեպ հանդիպումներից է, բայց այլ բան է, եթե նա ժամանակ է անցկացնում միայն նրանց հետ, իսկ ձեզ մոտ է գալիս միայն գիշերելու։

5. Նա ժամերով չի՞ պատասխանում ձեր հաղորդագրությանը

Իրականում հաղորդագրությանը պատասխանելու համար մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է պետք։ Այդ պատճառով, եթե նա անգամ սաստիկ զբաղված է, նա միշտ կարող է պատասխանել գոնե 2 բառով։ Եթե դա տեղի չի ունենում, մտածե՛ք։

6. Ձեր հարաբերությունները զարգանում են միայն անկողնո՞ւմ

Եթե նա զանգում է միայն այն ժամանակ, երբ ինտիմ հարաբերություններ է ուզում, ամեն բան խոսում է նրա փոխարեն։ Հույսեր մի՛ փայփայեք, մի՛ լսեք նրա քաղցր բառերն այն մասին, թե ինչպես եք դուք նրան գրգռում։ Նա ուղղակի ձեր մարմինն է ուզում, ոչինչ ավելին։

7. Միշտ դո՞ւք եք նախաձեռնում խոսակցությունը

Եթե դուք եք առաջինը գրում կամ զանգում նրան, թողե՛ք նրան և փախե՛ք։ Եթե դուք իրոք կարևոր եք նրա համար, նա նախաձեռնողականություն կցուցաբերի։

8. Նա ձեզ հետ հանդիպումները միշտ պլանավորում է վերջին պահի՞ն

Եթե նա չի ուզում նախապես պլանավորել ձեր ժամադրությունները, նա հավանաբար ուզում է բաց լինել մյուս տարբերակների համար։ Նա չի ուզում հանգստյան օրերը ձեզ հետ անցկացնել, քանի որ հանկարծ կարող է ինչ–որ ավելի հետաքրքիր մեկն արձագանքի նրա առաջարկին։

9. Նա երբեմն անհետանո՞ւմ է

Եթե դուք մի քանի օր կամ շաբաթ սպասում եք, թե երբ նա նորից կապի մեջ կլինի, դա սեր չէ։

10. նա հետաքրքրվո՞ւմ է ձեր կյանքով

Եթե այո, նա հարցեր կտա ձեզ ճանաչելու համար։ Նա կհիշի այն, ինչ դուք պատմում եք։

Եթե տղամարդն այդպիսին չէ, պետք չէ սպասել և փորձել նրան փոխել։ Նա դրան չարժի։ Դուք կգտնեք մեկին, ով կգնահատի ձեզ և իրական հետաքրքրություն կցուցաբերի ձեր նկատմամբ։

Popular

Բաներ, որոնց նկատմամբ տղամարդիկ անտարբեր են անկողնում
Կենդանակերպի 5 նշան, ովքեր 2022 թվականին հարստանալու մեծ շանսեր ունեն
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
6 բան, որ չի կարելի անել սեռական հարաբերությունից առաջ
Կենդանակերպի նշանների ինտիմ գաղտնիքները
Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն այբուբենը
Կանացի 5 սխալներ ինտիմ մերձեցման ժամանակ, որոնք փչացնում են հարաբերությունները
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում

Latest

ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճանաչել արդյոք մեր օլիմպիական չեմպիոններին
Ահա, թե ինչու է Անգլիայում երկու առանձին ծորակ՝ սառը և տաք ջրի համար
Ոտքերի սառնությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին. ահա թե որոնք են դրանք
Ի՞նչից պետք է խուսափել սեքսից հետո
Ամենավատ զույգերն` ըստ կենդանակերպի
Ինչու են տղամարդիկ դառնում անտարբեր ու սառը
Կինոթատրոնում գտան այս դրամապանակը, որն ավելի քան 71 տարեկան էր, սակայն բացելուց հետո նրանց անակնկալ էր սպասում
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք ճիշտ լրացնել հայկական ասացվածքների մեջ բաց թողնված բառերը
11 մեջբերում Համո Սահյանի բանաստեղծություններից, որոնք շատերին մտածելու տեղիք կտան