Մտածում էին՝ հայրս հանցագործ է․ Լուիզա Ներսիսյանը՝ հորից առանձին ապրելու, խնդիրների և նրանից երբեք չխոսելու մասին․ դերասանուհու բացառիկ խոստովանությունը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հաճախ է խոսում իր մոր՝ Սերինե Ներսիսյանի մասին։

Նա բազմիցս է խոստովանել, որ շատ կապված է մոր հետ։

Սակայն Լուիզան գրեթե չի խոսում հոր մասին։

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ հոր մասին շատ բաներ իրեն ուղղակի պատմել են։

«Ինչ-որ ժամանակահատված մենք միասին չենք ապրել՝ ինչ-ինչ խնդիրներից ելնելով։ Սովետի ժամանակ բիզնեսը համարվում էր հանցագործություն, իսկ ինքն իր ուղն ու ծուծով բիզնեսմեն էր, բայց այդ ժամանակահատվածում դա չէր գնահատվում։

Մտածում էին՝ հանցագործ է, որովհտև գիտի՝ ինչ է նշանակում բիզնես անել։ Այդ պատճառով լիքը խնդիրներ կային»,- պատմել է Լուիզան իր հարցազրույցներից մեկում։

Նրա խոսքով՝ ինքն էլ այդ ժամանակ մտածում էր, որ հայրն ինչ-որ տեղ սխալ է։

«Մի քիչ ունեի այդ վերաբերմունքը, բայց ինքը շատ դրական էր, աուրան լավն էր, իր հետ շատ կոմֆորտ էր, զրույցի մեջ շատ հաճելի մարդ էր։ Ո՞նց կարող էր այդ մարդը լինել հանցագործ»,-անկեղծացել է դերասանուհին։

Վերջինս խոստովանել է, որ հայրն ինչ-որ տեղ նմանություն ունի իր ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ։

«Քանի որ ես բնավորությամբ շատ նման եմ պապային, զուգահեռներ եմ տանում իմ բնավորության հետ ու այդտեղ եմ տեսնում, որ Հրանտը նման ա պապային»։
Լուիզայի խոսքով՝ ինքն ամուսնու մեջ երբեք չի փնտրել հորը․

«Ես շատ ինքնուրույն եմ մեծացել, ես հոգատարություն, փափուկ ուս, որի վրա կարող եմ հենվել, չեմ ուզել, հակառակը՝ ես միշտ ուզել եմփշոտ տեղեր, որ չթուլանամ»,-խոստովանել է դերասանուհին։

Աղբյուրը՝ Armlady.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․