ԹԵՍՏ. Ո՞վ ամենաբարձր գնահատականը կստանա քննություններին. պատասխանը շատ բան կբացահայտի ձեր մասին

Ո՞վ ամենաբարձրը կստանա քննություններին:

Եթե ընտրել եք A

Դուք ուժեղ անհատականություն եք: Սիրում եք ամեն բանում ներկա լինել, առաջինը լինել, ինչ-որ տեղ գնալիս՝ լինի դա դաս, լսարան, կոնֆերանս, թատրոն և այլն, միշտ նստում եք առաջին շարքում: Խառնվում եք ամեն բանի և ցանկանում եք միշտ տեղեկացված լինել: Դուք պայքարող եք, միշտ ջանում եք հաղթող դուրս գալ ցանկացած իրավիճակից և հիմնականում դա ձեզ հաջողվում է: Մարդիկ նկատում են ձեր ուժեղ ոգին և գնահատում ձեր ինքնավստահությունը: Սակայն շատերը հենց այդ հատկանիշների համար ձեզ չեն սիրում, գուցե նախանձում են: Բայց դուք նմանատիպ մարդկանց և նրանց քննադատություններին ականջ չեք դնում: Աշխատեք չկորցնել ձեր ինքնավստահությունն ու նույնքան ջանասիրաբար աշխատեք և անպայման կհասնեք արդյունքի:

Եթե ընտրել եք B

Դուք աստղ եք: Սիրված եք, ճանաչված, ցանկացած հավաքույթի համն ու հոտն եք: Միայն ձեր ներկայությունը բավական է սովորական օրը տոն դարձնելու համար: Դուք շատ խարիզմատիկ եք, ունեք յուրահատուկ ոճ, չեք պատկերացնում ձեր կյանք առանց երաժշտության: Ձեզ ամեն բան հեշտ է տրվում, մինչ մյուները օր ու գիշեր աշխատում են, դուք առանց ավելորդ ջանք թափելու հասնում եք ցանկալիին: Շատերը ձեզ նախանձում են այդ պատճառով: Ամեն դեպքում խորհուրդ է տրվում մի փոքր ավելի լուրջ վերաբերվել ձեր կյանքին, այլ ոչ միայն հույսը դնել ձեր խարիզմայի վրա:

Եթե ընտրել եք C

Դուք շատ խելացի եք և ամենակարևորը՝ դուք դա քաջ գիտակցում եք: Դուք միշտ նոր հնարավորություններ եք փնտրում հաջողության հասնելու և ինչ-որ նոր բան սովորելու համար: Դուք շատ տաղանդավոր եք, ունեք բազում ձեռքբերումներ և այդ ամենով հանդերձ՝ շատ համեստ եք, գոռոզությունն ու մեծամտությունը ձեզ բնորոշ չեն: Ձեր գլխավոր մրցակիցը հենց դուք եք և դուք մշտապես փորձում եք ինքներդ ձեզ գերազանցել, յուրաքանչյուր օր լինել ավելին, քան նախորդ օրը: Շատ արագ եք կողմնորոշվում և ցանկացած իրավիճակից լուծում եք գտնում: Լինելով պերֆեկցիոնիստ՝ դուք հաճախ չափից դուրս պահանջկոտ եք ինքներդ ձեր հանդեպ: Փորձեք մի քիչ թեթև նայել իրերին և ձեզ շատ չտանջել:

Եթե ընտրել եք D

Դուք նվիրված մարդ եք: Ձեր վերաբերվում են որպես «շեֆի» և դա ձեզ դուր է գալիս: Դուք ձեզ ծանր եք պահում՝ ցույց տալով, որ դուք ձեր գործին լուրջ եք վերաբերվում՝ պահանջելով ձեր հանդեպ լուրջ վերաբերմունք: Դուք սիրում եք ղեկավարել մարդկանց և հիմնականում հանդես եք գալիս առաջնորդի դերում: Ամեն բան պետք է ձեր վերահսկողության տակ լինի, իսկ եթե ինչ-որ բան դրանից դուրս է լինում, դուք սկսում եք լարվել, նյարդայնանալ: Ինչ-որ բան անելիս դուք մի քանի անգամ ստուգում և վերստուգում եք ամեն բան: Ուշադիր եք մանրուքների հանդեպ և սարսափում եք սխալվելուց: Աշխատեք ձեզ այդքան լարվածության տակ չպահել և մի փոքր կտրվել առօրյայից և հանգստանալ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․