Ինչպե՞ս էին հարեմում պատրաստում կանանց սուլթանի հետ առաջին գիշերվան

Երբ խոսում ենք կանանց հարեմների մասին, պատկերացնում ենք վայելքի ու ուրախության մի վայր, որտեղ կանայք ամեն օր զբաղվում են միայն իրենց արտաքին խնամքով, վայելում են թանկարժեք կոկտեյլներ, իսկ արդեն գիշերը զարդարում են սուլթանի սենյակն իրենց ներկայությամբ։

Իրականում ամեն բան այդքան էլ այդպես չէ. ինչպե՞ս են իրականում հարեմում պատրաստում կանանց առաջին գիշերվան սուլթանի հետ։

Նախ՝ նշենք, որ բոլոր կանայք չէ, որ հնարավորություն են ստանում հայտնվելու հարեմում, այլ կանանց ընտրությունը շատ մանրակրկտորեն է ընթանում։

Հիմնականում հարեմում էին հայտնվում գեղեցկադեմ կանայք, ում մարմինը ժամանակի ընթացքում կոփում էին ու դարձնում այնպիսին, ինչպիսին որ պետք էր։

Ընտրությունից հետո, եթե կնոջը վիճակվում էր ի վերջո հայտնվել հարեմում, նա սկսում էր անցնել նախապատրաստությունների մի ամբողջ շղթայի միջով, որոնք դժվար թե երանելի թվան մերօրյա կանանց։

Նախ՝ ամեն բան սկսվում էր մարզումներից։ Հարեմի կանայք պարտավոր էին ապրել սահմանված օրակարգով։

Նրանք արթնանում էին, մարզվում, սովորում բարձրաշխարհիկ կնոջ կանոնները, մաքրություն անում, հավաքում սենյակը, պալատը, սնվում այնքան, որքան որ թույլատրվում էր և այդպես ամեն օր։

Հարեմում կանայք հատուկ երկամյա կրթություն էին ստանում, որը հիմնականում ներառում էր այնպիսի դասընթացներ, թե ինչպես կարելի է բավարարել տղամարդուն, ինչպես նվաճել նրա սիրտն ու մարմինը և ինչպիսի հնարքների դիմել, որպեսզի նա խելքահան լինի առաջին իսկ հանդիպումից։

Բացի այսպիսի գիտելիքներից՝ նա պետք է իդեալական տիրապետեր Ղուրանին, իմանար պարելու ամենանուրբ շարժումները, կարողանար ուտելիք պատրաստել ու մատուցել, վարեր խոսակցություններ հենց սուլթանի հետ՝ իմանալով ինչպես խոսել, որպեսզի նա չձանձրանա։

Սակայն սովորելը բավական չէր, որովհետև, սովորելուց բացի, պետք էր նաև քննություն հանձնել, ու դա պետք էր հանձնել գերազանց, որպեսզի հնարավորություն ընձեռվեր «ծառայելու» սուլթանին։

Միայն քննությունը հանձնած կանայք էին հնարավորություն ստանում շարունակել իրենց ճանապարհը։ Այն գիշերը, երբ կինն առաջին անգամ պետք է ներկայանար սուլթանին, կոչվում էր «Ոսկե ճանապարհ»։ Դա այն ուղին էր, որ պետք է անցներ կինը մինչև սուլթանի ննջասենյակ հասնելը։

Ամեն բան սկսվում էր լոգանքից։ Կանայք լոգանք էին ընդունում հոտավետ յուղերով ու հատուկ միջոցներով, որոնք ոչ միայն մարմինն էլաստիկ էին դարձնում, այլ նաև օգնում էին փափուկ մաշկ ունենալ։ Մազերի խնամքով, սակայն, նրանք զբաղվում էին առանձին։ Հատուկ դիմակներն օգնում էին մազերն ավելի շքեղ դարձնել ու թույլ չտալ, որ սովորական օճառները մազերը չորացնեին։

Մարմնի դիմակները հիմնականում բաղկացած էին կավից, որով նրանք պատում էին իրենց ամբողջ մարմինը։ Մազահեռացումն այս պրոցեսներից ոչ պակաս կարևոր էր։ Մազերը հեռացնում էին մեղրի հատուկ խառնուրդի միջոցով, որով պատմում էին մարմինն ու արագ մազերը հեռացնում։ Մարմնի «անաղարտությունը» շատ կարևոր էր սուլթանի վրա տպավորություն թողնելու համար։

Վերջում հերթը հասնում էր դիմահարդարմանն ու հագուստի ընտրությանը։ Դիմահարդարման ընթացքում հիմնականում ընդգծում էին աչքերը, իսկ զգեստն այնքան շքեղ պետք է լիներ, որ սուլթանը չկարողանար աչք կտրել։ Առաջին գիշերվա ընթացքում կինը պետք է պարեր իր էրոտիկ պարը, որը ոչ թե մերկապար էր, այլ մարմնի էլաստիկությունն ու շքեղությունը ցուցադրող շարժումների ամբողջություն, որը ցանկություն էր առաջացնում սուլթանի մոտ։

Հիմնականում հենց այս գիշերվանից հետո էր որոշվում կնոջ ճակատագիրը, ում եթե չհաջողվեր մի գիշերում սուլթանին իրենով անել, մնում էր մոռացված ու հնարավոր էր, որ նա դուրս մնար հարեմից ու ապրեր սովորական աղախնի կյանքով։ Դրա համար էր, որ կանայք անում էին ամեն բան առաջին գիշերը բարեհաջող անցկացնելու համար։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․