zNews-ը ներկայացնում է 7 թրենդ դիզայնում, որոնք արդեն հին են:
1. Կիսակլոր լոգարան հենարանով
Հիմա պահանջված են ապակե կողքերով լոգարանները:

2. Կահույքով պատ հեռուստացույցի համար տեղով
Փոքր սենյակի համար չպետք է կահույքով պատ լինի. այն չափազանց ընդարձակ է, տարածքը տեսողականորեն փոքրացնում է: Ավելի լավ է՝ հարթակներ պատրաստեք:

3. Բազմաշերտ առաստաղ լույսով
Հիմա նախընտրելի է սովորական սպիտակը: Որպեսզի այն չափազանց ձանձրալի չլինի, կարող եք հետաքրքիր ջահ ընտրել:

4. Պաճուճազարդ շերտավարագույր
Լավ կլինի պարզ շերտավարագույր ընտրել:

5. Սենյակային մեծ բույսեր և դեկորատիվ ծառեր
Ժամանակակից փոքր տների համար հարմար են փոքր բույսերը:

6. Ֆոտոպաստառներ
Դրա փոխարեն՝ կարող եք պատը միատոն պաստառով կամ պանելով զարդարել:

7. Կամար
Այն ոչ մի գործառույթ չունի, միայն տարածքն է փոքրացնում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
