Յոգայի 5 դիրք, որոնք մի ամսում ձեզ տափակ փոր կպարգևեն

Իհարկե ամռան շոգին դժվար է ֆիզիկական վարժություններ կատարելը, սակայն օրական տասը րոպեով յոգայի մի քանի վարժություններ կատարելը, որոնք առաջարկում է zNews-ը, ամենևին բարդ չէ։

Փոխարենը մեկ ամսում դուք հարթ փոր կունենաք, որի մասին վաղուց էիք երազում։

Փորձեք ամեն մի դիրքում մնալ 30-40 վայրկյան և կրկնեք 2-3 անգամ։

Մարտիկի դիրք I

Ուղիղ կանգնեք, ձեռքերը վերև բարձրացրեք և միացրեք ափերը։

Խորը շունչ քաշեք և թռիչքով ոտքերը դրեք 120-130 սմ լայնքով։

Աջ շրջվելով՝ արտաշնչեք։ Ծալեք աջ ոտքի ծունկը։

Լարելով ձախ ծնկի մկանները՝ ձգեք ոտքը։

Մարտիկի դիրք II

Ուղիղ կանգնեք։ Աջ ոտքի թաթը 90 աստիճանով շրջեք, իսկ ձախը դեպի ներս շրջեք 45-60 աստիճանով։

Արտաշնչելով աջ ծունկը ծալեք մինչև 90 աստիճան։

Ձեռքերը բացեք հատակին զուգահեռ՝ ափերը դեպի ներքև։

Ուսերը իջեցրեք։ Գլուխը աջ թեքեք և նայեք աջ ափին։ Հանգիստ և խորը շնչեք։

Բազկաթոռի դիրք

Ոտքերը բացեք կոնքի լայնությամբ, թաթերը զուգահեռ են՝ հատակին սեղմված։

Ոտքերը ծնկների մասից ծալեք և նստեք 45-75 աստիճանի վրա։

Ձեռքերը վերև պարզեք և այդ դիրքով մնացեք մի որոշ ժամանակ։

Աղեղի դիրք

Փորի վրա պառկած դիրքով ծալեք ոտքերը ծնկների մասից և ձեռքերով բռնեք ոտքի թաթերը։

Ոտքերն ուղղելով և հատակից պոկելով ձեզ ձեռքերով ձգեք։

Նավակի դիրք

Նստեք հետույքի վրա, ծնկները ծալեք և թաթերը դրեք հատակին։

Մեջքը դեպի հետ տարեք։ Հետո բարձրացրեք ոտքերը և ուղղեք։

Անկյունը պետք է 60 աստիճան լինի։

Ձեռքերը ձգված են հատակին զուգահեռ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)