Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները

zNews-ը ներկայացնում է, թե քանի տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները։

Խոյ

Զոդիակալ համաստեղությունը առատաձեռն է գտնվել այս նշանի  թե տղամարդկանց, թե կանանց նկատմամբ։ Կանայք կարող են ակնկալել առնվազն 78, իսկ տղամարդիկ՝ 79 տարի։ Խոյի առողջության հիմնական պատուհասը մնում է սթրեսը, որն առաջացնում է անքնություն, միգրեն, սրտանոթային հիվանդություններ։

Խորհուրդ՝ փիլիսոփայորեն մոտեցեք կյանքին։  Դա կազատի գլուխը ծանր մտքերից, ճերմակ մազերից և կերկարացնի Ձեր կյանքը։

Ցուլ

Ասռղերը բոլոր Ցուլերին երկարատև կյանք են խոստանում։ Կանայք ունեն իրենց 80-րդ հոբելյանը դիմավորելու բոլոր շանսերն, իսկ տղամարդիկ՝ անցնելով այդ շեմը, կյանքից կհեռանան 82 մոտ։ Սակայն ճարպակալմանը, միզասեռական համակարգի և հոդերի հիվանդություններին հակված Ցուլերը կարող են կրճատել ի վերուստ տրված տարիները։

Խորհուրդ՝ պատշաճ ուշադրություն դարձրեք Ձեր առողջության խոցելի հատվածներին և այն 100 տարի կծառայի Ձեզ։

Երկվորյակներ

Կյանքի միջին տևողությունը տղամարդկանց մոտ 78 տարի է, կանանց՝ 85։ Երկվորյակները հակված են տրվելու իրենց կյանքի իմաստը գտնելու մտքերին։ Իրենց հաճախ է տիրում ձանձրույթն ու տխրությունը, որը դանդաղ վերածվում է ընկճախտի։ Որպես հետևանք ծագում են շնչառական համակարգի, քաշի և վերջույթների  հետ կապված հիվանդություններ։

Խորհուրդ՝ հետևեք Ձեր սննդակարգին և խուսափեք հյուծող դիետաներից։

Խեցգետին

Կանանց կյանքի տևողությունը հասնում է 73, իսկ տղամարդկանց՝ 68 տարի։ «Աստծո հետ հանդիպում են» շատ վաղ  այն ներկայացուցիչները, որոնք անտեսում են առողջ ապրելակերպի կանոնները և չեն դիմում բժիշկներին։ Ամենի մեղավորն իրնեց կասկածամտությունն ու հիվանդությունների վրա կենտրոնացումն է, այլ ոչ թե շուտափույտ ապաքինումը։ Խեցգետինները հաճախ տառապում են անոթային հիվանդություններով, կարճատեսությամբ և աղեստամոքսային տրակտի հիվանդություններով։

Խորհուրդ՝ աստղերը ցույց են տալիս քաղցկեղային պաթոլոգիաների նկատմամբ հակումները։ Այնպես որ, մի մոռացեք կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել։

Առյուծ

Կանանց և տղամարդկանց մեծամասնությունն ապրում է մինչև 74 տարի, եթե ժամանակին կարողանում են կանխել լուրջ հիվանդությունները։ Բոլոր խնդիրները ներսում պահելու իրենց հատկությունը հաճախ բաց թողնված հիվանդության պատճառ է դառնում։ Վատ ինքնազգացողության պատճառը կարող են լինել սրտանոթային համակարգը, մեջքը և աչքերը։

Խորհուրդ՝ թույլ տվեք մտերիմներին և հարազատներին հոգ տանել Ձեր մասին։

Կույս

Կանանց հատկացված է 81 տարի, իսկ տղամարդկանց՝ մինչև 77։ Կույսերը զուրկ չեն քաջ առողջությունից, թեև իրենցից շատերը  խոցելի մարսողական համակարգ ունեն և տառապում են դրա աշխատանքի խանգարումներից։ Սակայն, չնայած այդ ամենին, աստղագուշաակները Կույսերին ամենաառողջ նշանն են համարում։

Խորհուրդ՝ օգտագործեք միայն առողջարար սնունդ, ժամանակ առ ժամանակ ծոմ պահեք։ Այս դեպքում աստղերը Ձեզ մի քանի տարի կյանք կավելացնեն։

Կշեռք

Կշեռքները ամենաերկար ապրող ներկայացուցիչները չեն՝ կանայք ապրում են 77, տղամարդիկ՝ 73 տարի։ Սակայն իրենք հնարավորություն ունեն աստղագուշական վիճակագրության հետ վիճելու և մի քանի տարով երկարացնելու իրենց կյանքը, եթե հոգ տանեն իրենց թույլ իմունային համակարգի մասին։ Օրգանիզմի բարձր հատկությունները կօգնեն Կշեռքներին խուսափել նաև ուրիշ պոտենցիալ ռիսկերից, ինչպիսիք են  մաշկի, երիկամների և գոտկատեղի հիվանդությունները։

Խորհուրդ՝ պահպանեք Ձեր առողջությունը չոր և ջերմ միջավայրում, քանի որ աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ցուրտ և խոնավ միջավայրից։

Կարիճ

Համեմատաբար կարճ կյանք են ապրում Կարիճները․ կանայք միջինում ապրում են 62, իսկ տղամարդիկ 63 տարի։ Աստղագուշակները բացատրում են դա այն փաստով, որ Կարիճները դժվար են ենթարկվում բուժման։ Իրենք նախընտրում են ավարտել իրենց կյանքի ուղին չհասնելով խորը ծերություն, միայն թե ազատված  լինեն ցանկացած բժշկական միջամտությունից։

Խորհուրդ՝ կյանքն ավելի երկար կլինի նաև առանց բժիշկների, եթե Դուք ուշադրություն դարձնեք կոկորդի և միզասեռական համակարգի հիվանդությունների պրոֆիլակտիկային։

Աղեղնավոր

Աղեղնավորների թույլ առողջությունը իր ազդեցությունն է թողնում այս նշանի ներկայացուցիչների կյանքի տևողության վրա։ Հենաշարժողական և սրտանոթային համակարգերը քրոնիկ հիվանդությունների ամբողջական ցանկով պարզապես կարճացնում են Աղեղնավորի կյանքը։ Կանայք հազվադեպ են բոլորում 73 , իսկ տղամարդիկ՝ 69 տարին։

Խորհուրդ՝ Կանայք պետք է ուշադրություն դարձնեն մազերին, եղունգներին և մաշկին, իսկ տղամարդիկ՝ շագանակագեղձին։

Այծեղջյուր

Այծեղջյուրները շատ դիմացկուն են։ Իրենք հերոսաբար հաղթահարում են բազմաթիվ հիվանդությունները, որոնք հետապնդում են իրենց մինչև խորը ծերություն։Բացի այն, որ իրենցից շատերը ստիպված են վերապրել մի քանի տասնյակ հիվանդություններ, իրենք նաև հակված են բարձր տրավմատիզմի։ Առողջության վրա անդադար  գրոհը թույլ չի տալիս կանանց ապրել 80 տարուց ավելի, իսկ տղամարդկանց ՝ 77։

Խորհուրդ՝ հասուն տարիքում ուշադրություն դարձրեք հոդերի, լսողության, լեղուղիների և մարսողական համակարգի հիվանդություններին։

Ջրհոս

Միջինում Ջրհոսներն ապրում են մինչև 72 տարեկան։ Ջրհոս կանանց և տղամարդկան առողջությունը բարդ է բացատրել բժշկական տրամաբանությամբ։ Տապին Ջրհոսները հեշտությամբ կարող են թոքաբորբով հիվանդանալ, իսկ ձմռան սառնամանիքին իրենք նույնիսկ չեն փռշտում երկարատև զբոսանքից հետո։

Խորհուրդ՝ զգուշացեք արյան շրջանառության, տեսողության, աղեստամոքսային տրակտի հիվանդություններից և սթրեսսներից։

Ձկներ

Կանանց հաջողվում է ապրել մինչև 75, իսկ տղամարդկանց մինչև 71 տարեկան։ Աստղագուշակներն իրենց համարում են ամենաթույլ նշանը։ Իրենք կարող են տեսնել ծերությունը, եթե հաղթահարեն թոքերի(հևոց), հոդերի(արթրոզ), մաշկի(որքին, եղունգների սունկ)   բազմաթիվ հիվանդությունները։

Խորհուրդ՝ ոչ բոլոր Ձկներին է սիրում ջուրը։ Զգույշ եղեք այն և՜ օգտագործելուց, և՜ ջրային պրոցեդուրաներ ընդունելուց։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Զբոսանք՝ փոքրիկի հետ․ Մայրիկներից ո՞րն է կոպիտ սխալ թույլ տվել
Ովքեր են կենդանակերպի ամենակրակոտ կանայք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արևելյան երիտասարդության էլիքսիր. ինչպես 45 տարեկանում ունենալ 25 տարեկանի տեսք
Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդը կարող է վարել միայն մեկ ուղղությամբ
Նշաններ, որ ձեր ընտրյալը գժի պես սիրում է Ձեզ
ԹԵՍՏ․ Եթե կարողանաք այս նկարում գտնել մերկ կնոջը 8 վայրկյանից շուտ, ուրեմն ձեր IQ-ն 143-ից բարձր է
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Ինչո՞ւ է կծու սնունդն այդքան առողջարար. Ապացուցված փաստեր գիտնականների կողմից, որոնք ձեզ կզարմացնեն