Բժշկական 7 թեստ, որոնք կարելի է անել առանց բժշկի այցելելու

Տարին մեկ անգամ բժիշկները խորհուրդ են տալիս ամբողջական բժշկական հետազոտություն անցնել։

Ամեն դեպքում կան նաև անկախ թեստեր, որոնք թույլ կտան ձեզ հայտնաբերել լուրջ հիվանդությունները՝ նախքան առաջին նախանշանների ի հայտ գալը։

zNews-ը ներկայացնում է այն պարզ հնարքները, որոնք կօգնեն ձեզ գնահատել հիվանդության զարգացման ռիսկերը և ժամանակին խորհրդակցել բժշկի հետ։

1. Կաթված և տկարամտություն

Ձեզ վայրկյանաչափ է անհրաժեշտ այս թեստի համար։ Բարձրացրեք մի ոտքն այնպես, որ կոնքը զուգահեռ լինի հատակին և մի որոշ ժամ նակ կանգնեք այդպես։

Եթե կանգնեցիք 20 վայրկյան և ավել, ապա կաթվածի և վաղաժամ տկարամտության վտանգ չկա, և ընդհակառակը՝ մեկ ոտքի վրա հավասարակշռությունը պահելու դժվարությունները հնարավոր են գլխուղեղի մանր անոթների վնասվելու պատճառով։

2. Սակավարյունություն

Կանգնեք հայելու առաջ և ներքև իջեցրեք ներքևի կոպը։ Սովորաբար այն պետք է վառ վարդագույն լինի։ Սակայն սակավարյունության դեպքում այն մուգ վարդագույն կամ դեղնավուն երանգ է ստանում։ Սակավարյունությունը կապված է հեմոգլոբինի պակասի հետ։ Եթե գունատություն, հոգնածություն կամ շնչահեղձություն եք նկատում, անպայման արյան անալիզ հանձնեք և որոշեք արյան մեջ երկաթի մակարդակը։

3. Հորմոնալ անհավասարակշռություն և սնուցող միկրոտարրերի դեֆիցիտ

Մազերի թափվելը շատ պատճառներ կարող է ունենալ՝ սթրեսից և սխալ խնամքից մինչև առողջական խնդիրներ։ Մազերը փափուկ են լինում հորմոնալ դիսբալանսի կամ սնուցող նյութերի դեֆիցիտի պատճառով։ Եվ այս փաստը չի կարելի աչքաթող անել։

4. Շաքարախտ

Հասարակ մատիտ ու ռետին պատրաստեք։ Խնդրեք որ ինչ–որ մեկը ձեր ոտքի թաթերին և մատներին դիպչի մատիտի սուր և բութ ծայրերով։ Կարո՞ղ եք դուք առանց նայելու ասել, թե մատիտի որ կողմն է կպել տվյալ պահին։

Եթե դուք լիակատար հպումը չեք զգում, ապա ձեր ոտքերի փոքր նյարդային վերջավորությունները վատ են աշխատում։ Զգայունության նվազումը կարող են խոսել նևրոպատիայի մասին՝ շաքարախտի պատճառով նյարդերի վնասվածքի։

5. Երակային խնդիրներ

Ոտքերը բարձրացրեք 45° անկյան տակ պառկած վիճակով և այդպես պահեք մի քանի րոպե։ Հիմա ուշադրություն դարձրեք ձեր ոտքերի գույնին։ Շատ գունատ ոտքերը արյան վատ շրջանառության նշան են՝ երակների խցանումների պատճառով։ Երակային այս խնդիրը չբուժելու դեպքում կարող է հանգեցնել ինֆարկտի կամ կաթվածի։

6. Լսողություն

Այս թեստի համար պետք է փակվեք լուռ սենյակում։ Ձեռքերը մոտեցրեք ականջին և մատները շփեք։ Ձայնը լսո՞ւմ եք։ Հիմա ձեռքը դանդաղ հեռացրեք մոտ 15 սմ չափ։ Դեռ լսո՞ւմ եք ձայնը։ Ուրեմն ձեր լսողության հետ ամեն բան կարգին է։ Նույնը արեք մյուս ականջի համար։

7. Սրտի և անոթային հիվանդությունների հակվածություն

Այս թեստն անցնելու համար պետք է աստիճաններով բարձրանաք։ Մի քանի քայլ արեք (8-12) և երգեք։ Կամ կարող եք զանգել և զրուցել ինչ որ մեկի հետ։ Եթե ձեր սիրտը կրծքից դուրս է թռնում, ապա դուք չեք կարողանում կառավարել ձեր սիրտ–անոթային համակարգը, իսկ ձեր թոքերը չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․