Վլադիմիր Գասպարյանի դուստրը` 19-ամյա Անգելինան՝ պլաստիկ վիրահատությունների և արհեստական տեսք ունենալու մասին

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանը, օրերս ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել։

Երգչուհու հետևորդներից մեկը դիտարկում էր արել, ըստ որի՝ իրական կյանքում Անգելինան բնական ու նուրբ գեղեցկություն ունի, մինչդեռ սոցցանցերում հրապարակած լուսանկարներում Անգելինան արհեստական տեսք ունի։

«Հա, ես առաջ հաճախ էի snapchat-ի ֆիլտրերով վիդեոներ տեղադրում, որ հիմա նայում եմ, իսկականից շատ արհեստական էր դարձնում։

Էս անգրագետներն էլ բռնում տարածում էին իբր վիրահատված եմ, արհեստական եմ ու մինչև հիմա էլ ասում են՝ էս ինչքա՞ն վիրահատություն ես արել։

Խելացի մարդիկ բայց հասկանում են ամեն ինչ։ 19 տարեկան եմ, էդքանը պետք ա հերիք լինի, որ հասկանան»,- գրել է Անգելինան։

Հավելենք, որ երգչուհին մի առիթով նշել է, որ որևէ վիրահատության չի դիմել, ավելին՝ նման խոսակցությունները հիմարություն էր համարել:

Հետևորդներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք Անգելինայի կարծիքով՝ մարդիկ շահամոլ են, երգչուհին գրել է․

«Միանշանակ։ Ես հաճախ եմ դրա հետ առնչվում, ցավոք սրտի, ու հասկանում եմ, որ մարդիկ շատ-շատ շահամոլ են, բայց ոչ բոլորը։

Կան նաև ազնիվ ու անկեղծ մարդիկ, ուղղակի մարդկության մեծ մասը շահամոլ ա»։

Անգելինան նաև իր կարծիքն է հայտնել ՝ արդյո՞ք աղջիկը պետք է աշխատանք ունենա, թե լավ տնային տնտեսուհի պետք է լինի։

«Ես կարծում եմ՝ աղղջիկը պետք ա ինքն իրանով կայուն լինի ու ունենա սեփական եկամտի աղբյուրը, որպեսզի ոչ մեկից կախվածություն չունենա»։

Աղբյուր՝ Armlady.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․