Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել

Այսօր zNews-ը բազուկով աղցանի մի քանի շատ համեղ բաղադրատոմս է առաջարկում, որոնք հրաշալի տարբերակ են նաև նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։

Բազուկով, ընկույզով և սալորաչրով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • 1 խաշած բազուկ
  • 100 գրամ ընկույզ
  • 2 սալորաչիր
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճ․գ․ բուսայուղ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սև սալորաչիրը 30 րոպե թրջեք ջրի մեջ։

Բազուկը քերիչով անցկացրեք, կտրատեք սալորաչիրը, ավելացրեք ճզմած սխտորը, ընկույզը, բուսայուղը, աղը, լավ խառնեք բոլոր բաղադրիչները։

Բազուկով ֆիթնես-աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • 2 բազուկ
  • 1 խնձոր
  • 1 փոքր գազար
  • 1 միջին չափսի սոխ
  • 250 գրամ թարմ կաղամբ
  • 3 ճ․գ․ բուսայուղ
  • 2 թ․գ․ խնձորի քացախ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Ցանկացած կանաչի

Պատրաստման եղանակը

Բազուկը և գազարը մաքրեք, քերիչով անցկացրեք։

Քերեք նաև խնձորը։

Սոխը և կաղամբը ձողիկներով կտրատեք։

Այս ամենը խառնեք իրար։

Ավելացրեք քացախը, աղը, բուսայուղը և կանաչին։

Բազուկով և բրնձով կշտացնող աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 խաշած բազուկ
  • 1 խաշած գազար
  • 150 գրամ խաշած բրինձ
  • 1 ճ․գ․ պահածոյացված եգիպտացորեն
  • 8 զեյթուն
  • 1 ճ․գ․ ձիթայուղ
  • 1 թ․գ․ սոյայի սոուս
  • ½ թ․գ․ խնձորի քացախ
  • Թարմ կանաչի

Պատրաստման եղանակը

Բազուկն ու գազարը քերիչով անցկացրեք։

Բրինձը խառնեք եգիպտացորենի հետ։

Առանձին-առանձին ափսերի մեջ դրեք բանջարեղենը, կանաչին, զեյթունն ու բրինձը։

Վրան լցրեք սոյայի սոուսը, քացախն ու բուսայուղը։

Ուտելուց անմիջապես առաջ բաղադրիչները խառնեք իրար։

Բազուկով և նեխուրի արմատներով աղցան

Բաղադրիչներ

  • 1 բազուկ
  • 1 գազար
  • ½ նեխուրի արմատ
  • ½ գլուխ կաղամբ
  • 1 ճ․գ․ լիմոնի հյութ
  • 2 ճ․գ․ քունջութի սերմ
  • ½ նարինջ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Թարմ կանաչի

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ կտրատեք և մի թեթև ձեռքերով սեղմեք։

Բազուկը, գազարն ու նեխուրը քերեք։

Նարինչը կտրատեք։

Այս ամենը խառնեք մանր կտրատած կանաչիով, քունջութով, լիմոնի հյութով և բուսայուղով։

Ըստ ճաշակի աղ արեք։

Տոնական աղցան «Տիրուհի»

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 խաշած բազուկ
  • 120 գրամ ֆետա պանիր
  • 1 մանդարին
  • 1ճ․գ․ նռան հատիկ
  • ¼ գլուխ կարմիր սոխ
  • 1թ․գ․ ֆրանսիական մանանեխ
  • 2 թ․գ․ բուսայուղ
  • 1 ճ․գ․ ցանկացած տեսակի ընդեղեն
  • Թարմ կանաչի
  • Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաղամբը, բազուկն ու պանիրը խորանարդիկներով կտրատեք։

Սոխը բարակ կիսալուսնաձև կտրեք։

Ափսեի վրա շերտերով շարեք բազուկը, պանիրը, սոխը։

Զարդարեք նռան հատիկներով, մանդարինцм և կտրատած ընկույզով։

Մատուցելուց առաջ աղցանի վրա մանանեխի, աղի և բուսայուղի սոուս խառնուրդ լցրեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․