Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ հաճախ եք արևածաղկի սերմ ուտում և արդյոք այն բորբոքու՞մ է կույրաղիքը

Երևի թե չգտնվի մի մարդ, որը կյանքում գոնե մեկ անգամ ֆիլմ դիտելիս արևածաղիկ կերած և ոտքից գլուխ դրա կեղևի մեջ հայտնված չլինի։

Այս բույսն իրոք յուրահատուկ է. բացի այն, որ արևածաղիկը օգնում է հանգստացնել նյարդերն ու ժամանակ անցկացնել, այն նաև իր կենսաբանական արժեքով առաջ է անցնում ձվից և մսից, իսկ կալիումն արևածաղկի մեջ 5 անգամ ավելի շատ է, քան նարնջի ու բանանի մեջ։

Եկեք zNews-ի հետ միասին պարզենք, թե ինչպես է այն ազդում մեր օրգանիզմի վրա։

Ամրացնում է սիրտ–անոթային համակարգը

Ընդամենը 50 գր. արևածաղիկը լրացնում է օրգանիզմի E վիտամինի մեկ օրվա պահանջարկը։ Սրտին և անոթներին նաև մագնիում է անհրաժեշտ, որը արևածաղկի մեջ նույնպես առկա է մեծ քանակությամբ։ Եթե օրական 100 գրամ արևածաղիկ ուտեք, կկանխեք ոչ միայն աթերոսկլերոզը, այլև սրտամկանի ինֆարկտը և կիջեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Նորմալացնում է թթվա–հիմնային հավասարակշռությունը

Արևածաղիկը կարգավորում է լորձաթաղանթի և ստամոքսի թթվա–հիմնային հավասարակշռությունը, ինչի շնորհիվ այն կարելի է օգտագործել ստամոքսի այրոցի դեպքում։

Օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը

Արևածաղկի սերմերը չեն զիջում վիտամինային կոմպլեքսներին և կենսահավելումներին։ Արևածաղիկը հարուստ է A, E, D և B խմբի վիտամիններով, ինչպես նաև բազմաթիվ չհագեցած ճարպաթթուներով։ Արևածաղկի սերմերը դանդաղեցնում են ծերացումը, դրական ազդեցություն են գործում տեսողության, մաշկի, մազերի և եղունգների, ինչպես նաև ռեպրոդուկտիվ համակարգի վրա։

Պահպանում է օրգանիզմի տոնուսը

Արևածաղկի սերմերը հրաշալի միջոց են օրգանիզմի տոնուսը, ինչպես նաև նյարդային և էնդոկրին համակարգը պահպանելու համար։

Հանգստացնում է նյարդային համակարգը

Արևածաղիկ կեղևազրկելու պրոցեսը կարելի է համեմատել մեդիտացիայի հետ։ Այն նաև օգնում է պայքարել ծխելու դեմ։

Կալորիականություն

100 գր. արևածաղիկը 600 կկալ է պարունակում։ Մի կողմից այն իսկական էներգետիկ ռումբ է, որը շատ արագ վերականգնում է ուժերը, մյուս կողմից իր կալորիականության շնորհիվ այն հարված է հասցնում ձեր կազմվածքին։

Հակացուցումներ

Ինչպես ցանկացած այլ մթերք, արևածաղիկը նույնպես ունի հակացուցումներ։ Այն հակացուցված է ստամոքսի խոց. էնտերոկոլիտ, գաստրիտ, հոդատապ, լեղաքարային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Նաև խորհուրդ չի տրվում արևածաղկի սերմը հոդացավերով և ճարպակալմամբ տառապող մարդկանց։

Ատամներ

Կանոնավոր կերպով արևածաղկի սերմ ուտելը բերում է ատամների էմալի վնասմա և կարիեսի առաջացման։

Կույր աղիքի բորբոքում

Չնայած բավարար հիմքերի առկայությանը, որոշ բժիշկներ գտնում են, որ արևածաղկի սերմը կարող է կույր աղիքի բորբոքում առաջացնել, հատկապես եթե այն ուտեք մեծ քանակությամբ և կեղևով։

Կախվածություն՝ արևածաղկից

Բժշկական տեսանկյունից՝ արևածաղկից կախվածություն գոյություն չունի։ Սակայն կարող է որոշակի հոգեբանական կախվածություն առաջանալ։

Կարճ ասած՝ այն կարող է սովորություն դառնալ, սակայն կոնկրետ կախվածություն չի առաջացնում։

Հիշեք, որ օրական 50-150 գրամից ավել արևածաղկի սերմ պետք չէ ուտել և այն էլ շաբաթը ոչ ավել քան 2 անգամ։

Նույնիսկ ամենաօգտակար մթերքների չարաշահումը կարող է առողջական խնդիրների հանգեցնել։

Նաև հաշվի առեք, որ ավելի օգտակար են հում և ոչ թե բոված սերմերը, իսկ աղով տարբերակներից ընդհանրապես պետք է հրաժարվել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)