Ինչո՞ ւ երեխան չի խոսում․ ե՞րբ է պետք անհանգստանալ և ի՞նչ պետք է անել

Բժիշկները հաճախ բախվում են երեխայի հանդեպ ծնողների երկու հակադիր վերաբերմունքների:

Առաջին դեպքում մեծահասակները գերանհանգստացած են՝ երբ երեխան երկու տարեկանում չի խոսում, արդեն խուճապի են մատնվում:

Չէ՞ որ ընկերուհու խոսքով՝ իր երեխան այդ տարիքում արդեն բանաստեղծություններ էր արտասանում:

Երկրորդ խումբը համառորեն փորձում է չնկատել երեխայի զարգացման խնդիրները՝ ամեն ինչ վերագրելով ժառանգականությանը կամ երեխայի գերհանգիստ բնավորությանը:

Հաճախ երկրորդ խմբի ծնողները սարսափում են, երբ բժիշկն ախտորոշում է «խոսքային զարգացման ուշացում» և ուղեղի աշխատանքը լավացնող դեղերի ցանկ է տալիս:

zNews-ը ներկայացնում է բժիշկ Կոմարովսկուն, ով խորհուրդ է տալիս այդ դեպքում անմիջապես հրաժարվել այդպիսի բուժումից. «Ես հուսահատվում եմ. ինչո՞ւ այքան տարի գրել և նկարհանաել, այդ ամենը բաց հասանելիության դնել, իսկ հետո տեսնել, որ այդ ամենը ոչ ոքի չի հետաքրքրում:

Կարծես քանի անգամ ես արդեն գրել էի, որ խոսքային զարգացման ոչ մի ոշացում չի բուժվում դեղերով: Քանի անգամ էի զգուշացրել, որ եթե բժիշկը նշում է դեղեր, որոնցից երեխան, իբր, ավելի լավ կխոսի, նա բժիշկ չէ, այլ շառլատան…»:

Բժիշկ Կոմարովսկին պնդում է, որ պետք է պարզել խոսքի ուշացման գլխավոր պատճառը և բուժումը սկսել արդեն ելնելով դրանից. «Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե դուք հատկապես ինչ նկատի ունեք «չի խոսում» տերմինի ներքո՝ չի հասկանում և չի խոսում, ամեն ինչ հասկանում է, բայց լռում է, խոսում է, բայց անահասկանալի (ձայներ է հանում, բայց բառեր չի կազմում), առանձին բառեր է ասում, բայց դրանցով նախադասություն չի կազմում:

Ամեն դեպքում, եթե երեխան խոսքի հետ կապված խնդիրներ է ունենում, առաջին հերթին պետք է համոզվել, որ երեխան լավ է լսում:

Եթե ձայնին արձագանքը նորմալ է, ականջների հիվանդությունը որպես խոսքային խանգարման պատճառ կարելի է բացառել:

Շատ հազվադեպ, բայց լինում է, որ «խոսքային հետամնացության» պատճառ է լինում ուղեղի որևէ հիվանդություն:

Նույնիսկ ֆոնային նյարդաբանական խանգարումը կարող է խոսքային կենտրոնի խանգարում առաջացնել:

Եթե երխան նման խնդիր ունի, պետք է բուժել հիմնական հիվանդությունը՝ խոսքի բարդացման պատճառը:

Պետք է հնարավորինս շուտ նյարդաբանի դիմել:

Եթե չխոսող երեխան առողջ է, ամեն ինչ հասկանում է, ակտիվորեն շփվում է, ճանաչում է մտերիմներին, ապա մինչև 3 տարեկանը մտահոգվելու կարիք չկա:

Եթե նա 3 տարեկանից հետո էլ բառեր, նախադասություններ չի կազմում, ապա պետք է նյարդաբանի դիմել:

Եթե երեխան 3-4 տարեկանից հետո նորմալ խոսում է, բայց առանձին տառեր չի արտաբերում, պետք է դիմել և՛ նյարդաբանի և՛ լոգոպեդի:

Երեխայի խոսքային դժվարության պատճառ կարող է լինել նաև նրա հետ քիչ խոսելը»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․