
Պատրաստում ենք պանրով կարտոֆիլային ձողիկներ։
Անհրաժեշտ է`
- 5 միջին չափի եփած կարտոֆիլ
- 2 հավկիթ
- 100 գր պաքսիմատ
- 100 գր պանիր
- 2-3 ճաշի գդալ ալյուր
- բուսական յուղ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
1. Կարտոֆիլը մաքրել, քերել կամ աղալ:
2. Ավելացնել հավկիթը, համեմունքները, լավ խառնել:
3. Ավելացնել ալյուրը, կրկին խառնել:
4. Պանիրը կտրատել:
5. Թաց ձեռքերով կարտոֆիլային ձողիկներ պատրաստել` մեջտեղում տեղադրելով պանիրը, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել 4 կողմից:
6. Մատուցել սոուսի հետ:
Բարի ախորժակ: