Ինչի վրա ենք մենք ուշադրություն դարձնում, երբ հյուր ենք գնում: Ոմանք գնահատում են ինտերիերն ու դեկորը, մյուսները դարակներում շարված գրքերը և այլն:
Քչերն են ուշադրություն դարձնում թափթփվածությանը, որը պարզվում է շատ բան կարող է պատմել մարդու մասին և անգամ մատնել նրա բարդույթները:
zNews-ը այսօր կպատմի, թե ինչի մասին կարող է վկայել տան տարբեր հատվածների թափթփված վիճակը:
1. Նախասենյակ

Մուտքի դռան մոտ կամ նախասենյակում թափթփվածությունը հաճախ վկայում է շփման նմատմամբ վախի մասին: Թողնելով պայուսակները, հովանոցները կամ այլ իրեր բնակարանի այդ հատվածում, մարդը կարծես մեկուսանում է: Նման մարդիկ դժվար են ծանոթանում նոր մարդկանց հետ, իսկ շատ մարդկանց մեջ դիսկոմֆորտ են զգում:
2. Խոհանոց

Չլվացված ամանի սարերն ու կեղտոտ կահույքը վկայում են լարված նյարդերի և հուզական ոչ կայուն վիճակի մասին: Սակայն կա երկրորդ տարբերակը նաև, որ տան տիրուհին պարզապես ինքնասիրահարված և թեթևամիտ է. «պետք է»-ի և «ուզում եմ»-ի միջև նա երկրորդն է ընտրում, թողնելով ամանները լվանալը լավ ժամանակներին: Նման մարդիկ սովորաբար այսօրվա օրով են ապրում:
3. Սեղանի դարակները

Քաոսն ու աղբը սեղանի դարակներում բնակարանի արտաքին մաքրության դեպքում մատնում են պերֆեկցիոնիստին: Նա փորձում է դուր գալ բոլորին և ամեն բան կատարյալ անել: Եվ չասցնելու դեպքում ապահովում է միայն արտաքին մասը:
4. Գրասեղան

Շատ իրերով լցված սեղանը կարող է խոսել դրա տիրոջ ինչպես ստեղծագործ բնույթի, այնպես էլ ինֆանտիլության և գործերը հետոյի թողնելու սովորության մասին:
5. Մահճակալ

Մարդը, ում մահճակալի վրա կարելի է ամեն բան գտնել՝ հագուստ, կոսմետիկա, գրքեր և կեղտոտ սպասք, անձնական կյանքում դժվարություններ ունի: Սա կարող է խոսել սիրելիի հետ բաժանման կամ վիճած լինելու մասին: Բացի այդ, այսպես կարող է պահել իրենց միայնակ մարդը, որը անձնական կյանքում հարաբերություններ է փնտրում:
6. Պատուհաններ և պատուհանագոգեր

Պատուհանագոգերի փոշին և կեղտոտ պատուհանները կարծես անտեսանելի պաշտպանիչ շերտ լինեն տան տիրոջ և արտաքին աշխարհի միջև: Այս խոչընդոտը վերացնելու ցանկության բացակայությունը կարող է վկայել դեպրեսիայի կամ դեպի ապագան նայել չցանկանալու մասին:
7. Պատշգամ / ավտոտնակ

Շատերի պատշգամբներն ու ավտոտնակներն են լցված անպետք իրերով: Սա խոսում է վախի մասին: Նախկին Խորհրդային միության տարածքի շատ մարդկանց մոտ է առկա դեֆիցիտի վախը և ամեն պետքական կամ անպետք իր պահելով մարդիկ իրենց ապահով են զգում: Հին իրերից ազատվել չկարողանալը խոսում է տագնապի, որոշումներ կայացնելու հետ կապված դժվարությունների մասին:
8. Տունն ընդհանուր առմամբ

Երբ մարդը աղբանոց է սարքում այնտեղ, որտեղ դրա տեղը չէ՝ մահճակալի տակ, բազմոցի կամ պահարանի հետևում, անկյունում, նա կախում ունի շրջապատի կարծիքից: Տունն ընդհանուր առմամբ մաքուր է և հավաքված, սակայն աթոռի վրա միշտ մի քանի հատ հագուստ կա կախած, իսկ լվացված շորերը մի քանի օր շարունակ չեն կարողանում պահարանում հայտնվել: Առօրյա գործերի հետաձգումը կարող է պասիվ ագրեսիայի դրսևորում լինել: Այդ պատճառով թափթփվածության պատճառը ջղայնությունն է, որ մարդն ուզում է իր մեջ խեղդել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
