
ԱՄՆ-ում բնակվող սկանդալային երգչուհի Շպռոտը ինստագրամյան իր էջում գրառում է արել․
«Ես ունեմ գեյ և լեզբի ընկերներ։ Նրանք իմ կողքին են եղել իմ ամենադժվար պահերին։ Ես չեմ պրոպագանդում, թե դուք ում սիրեք։
Բայց փաստ է, որ ունեմ գեյ հաճախորդներ, գործընկերներ, ովքեր ինձ համար թանկ են։ Ես հարգում եմ մարդ էակին, նրա սիրտը։ Իմ ընկերները ինձ հետ իրենց թեթև են զգում։ Ես նրանց չեմ դատում, իրավունք չունեմ։
Եվ ես ունեմ այլ ազգի գեյ հաճախորդներ։ Ես հոմոֆոբ չեմ։ Ռասիստ չեմ։ Ինձ համար բոլորը հավասար են երկնքի տակ։
Եթե ինձ հետ համաձայն չեք, հարգում եմ ձեր կարծիքը, բայց ես ունեմ իմը»։
Աղբյուր՝ Armlady.am