
Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սաթենիկը կրում է համարձակ դեկոլտեով զգեստ, մուգ երանգի վերարկու։
Նրա մազերը հավաքված են, արտահայտիչ շպարով է։
«Թո´ղ մի պահ ինքդ քեզ` քո մտքերի հետ, թու´յլ տուր քեզ մնալ միայնակ` հենց քեզ հետ:
Զբոսնի´ր, քայլի´ր, մտածի´ր, երազի´ր և, ի վերջո, ագահորեն շնչի´ր աշնան այս տաք օդը, որը չի դադարում զարմացնել մեզ իր երկարատև ջերմությամբ», – հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին։