5 նշան, որ մանկության տարիներին ծնողական սիրո պակաս եք ունեցել

«Շոր ունես, կոշիկ ունես, փորդ կուշտ է, քեզ էլ ի՞նչ է պետք»։ Այս արտահայտությունը շատ ծնողներ են անում։

Սակայն նրանք հաճախ մոռանում են, որ նյութական բարիքները այն ամենը չեն, ինչ անհրաժեշտ է երեխային։

Նրան խնամք է պետք, հոգատարություն, քնքշանք, սեր, հասկացվածություն և աջակցություն։

Այս ամենից զրկված երեխաները անվստահ, հոգեպես ոչ կայուն, իրենց և շրջապատող աշխարհը դրական գնահատել չկարողացող անհատներ են մեծանում։

Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակին ծնողները չեն տվել ձեզ իրենց սիրո անհրաժեշտ քանակությունը։ Եկեք պարզենք zNews-ի հետ միասին։

1. Բարդ հարաբերություններ հակառակ սեռի հետ

Հասուն տարիքում անհատը կառուցում է վարքի այն նույն մոդելը, որը սովոր է եղել տեսնել մանկության տարիներին։ Անտարբերությունը, անհանդուրժողականությունը, թունոտությունը հակառակ սեռի հետ հարաբերություններում շփման նորմա են դառնում։

2. Անվստահություն մարդկանց նկատմամբ

Վստահության զգացողության զարգացման վրա իր դերն է խաղում ընտանիքում իրավիճակը։ Եթե երեխային մշտապես քննադատես, ծաղրես և համեմատես ուրիշների հետ, նա վաղ թե ուշ կդադարի ցույց տալ իր հույզերը։ Նույնը տեղի է ունենում, երբ ընտանիքում սկանդալները նորմա են համարվում։ Նման ընտանիքում մեծացած մարդը չի կարողանում վստահել ոչ ոքի, քանի որ վախենում են, որ իրեն կրկին կխոցեն, ինչպես մանկության տարիներին։

3. Ցածր ինքնագնահատական

Սպասումները չարդարացնելու տագնապային վախը հատուկ է սիրո պակասով մեծացած երեխաներին։ Նման մարդիկ աշխատում են, բայց ապահովված չեն դառնում, ընտանիք են կազմում, բայց երջանկություն չեն գտնում, քանի որ մշտապես ճնշումների են ենթարկվում զուգընկերոջ կողմից։ Հետո նրա կարծիքը սկսում են արդեն երեխաներն արհամարհել և դա նրա նոր «նորման» է դառնում։

4. Խոցելիություն

Չսիրված երեխային այն ժամանակ այնքան հաճախ են մերժել, երբ խնամքն ու քնքշանքն ամենակարևորն էին կյանքում, որ նա վախենում է մի գեղեցիկ օր անպետք լինել։ Նման մարդիկ հանուն ինչ–որ մեկի ամեն բանի պատրաստ են՝ նույնիսկ ցածրանալ և նվաստանալ, միայն թե ամենահասարակ հավանությունը ստանան։

5. Սխալվելու վախ

Ծնողական անտարբերությունը վնասում է երեխայի արժանապատվության զգացմանը։ Նա չի զգում, որ իր հաջողություններով ուրախանում են, բայց համոզված է, որ իրեն կպատժեն ցանկացած վրիպման համար։ Նման մարդը շրջապատում անվճռական է թվում, քանի որ նրան դժվար է որոշումներ կայացնելը։ Նման միջավայրում մեծանալով՝ մարդը կորցնում է ուրախանալու, հավատալու և հուսալու ունակությունը։ Նա հեշտությամբ ազդեցության տակ է ընկնում, փորձելով գոհացնել բոլորին, փոխարենը սեր ստանալու ակնկալիքով։ Բայց նա կարող է փոխել իր կյանքը դեպի լավը՝ առնվազն չկրկնելով ծնողական սխալները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․