Դաժան սպանության գործով ձերբակալվածները պարուսույց Լարիսա Հակոբյանը, նրա եղբայրն ու մայրն են (Photo)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում երեկ՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցած սպանության գործով կա 3 ձերբակալված անձ, հավանաբար վաղը կալանավորման միջնորդություն կներկայացվի։

Այս մասին Լուրեր․com-ին հայտնել ենՔննչական կոմիտեից։

Ավելի վաղ՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ 27-ամյա աղջկա եղբոր կողմից ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, սպանելու պատճառը եղել է հայհոյանքը:

Բանն այն է, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր սիրելի աղջկա տանն է եղել, ընտանիքի անդամները սեղանի շուրջ նստած են եղել:

Այդ ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել, երբ ապագա հարսնացուն հետաքրքրվել է՝ ով է գրել Արսեն Սիմոնյանին, վերջինս հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը և առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:

Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը:

Այս տեսարանը տեսնելով հարսնացուի ընտանիքի անդամները խառնվում են վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է:

Արդյունքում ձերբակալվել են սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը և եղբայրը՝ 22-ամյա Մ․ Հակոբյանը։

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ 27-ամյա կինը պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է։

Աղբյուր՝ Starnews.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)