Գեղեցկուհին սխալմամբ զգեստի լուսանկարն ուղարկել է անծանոթին. արդյունքում դա փրկել է նրա տղայի կյանքը (Photo)

Like on FB:

Ամերիկուհի Սինդին ընկերուհու հետ երեկոյան զգեստ էր ընտրում։

Նա խանութում հագնում է զգեստը, սակայն չի կողմնորոշվում՝ գնել, թե ոչ, և որոշում է նկարն ուղարկել ընկերոջն ու հարցնել նրա կարծիքը։

Սակայն սխալմամբ նկարն անծանոթի է ուղարկում։

Իսկ թե ինչպես զարգացան իրադարձությունները դրանից հետո, եկեք պարզենք միասին։

Այս անծանոթը բազմազավակ Թոնին էր, որ ապրում էր Միսուրի նահանգում։ Կոպտելու կամ ձայն չհանելու փոխարեն տղամարդը որոշում է պատասխանել. «Դե, եթե իմ կարծիքով հետաքրքրվում են, ապա ինչո՞ւ այն չարտահայտել»,- մտածում է նա, հատկապես որ զգեստը նրան իրոք դուր էր եկել։ «Ես մտածեցի՝ իսկ ինչու՞ չուրախացնեմ այս երիտասարդ տիկնոջը։ Եթե պատասխանը լինի երեխաներից, ապա ազդեցությունն ավելի ուժեղ կլինի, քան ինչ-որ մի ճաղատ, միջին տարիքի, ավելորդ քաշով տղամարդուց»։

Նա լուսանկարեց զգեստը հավանություն տվող երեխաներին և կցեց այն իր պատասխանին. «Կարծում եմ՝ այս հաղորդագրությունն ուրիշի համար էր նախատեսված։ Կինս տանը չէ, այդ պատճառով էլ ես չեմ կարող իմանալ նրա կարծիքը, սակայն մենք երեխաների հետ միասին կարծում ենք, որ այս զգեստով դուք ցնցող տեսք ունեք։ Վերցրեք այն, այստեղ մտածելու բան էլ չկա»։

Սինդիի ընկերուհին այս զվարճալի նամակագրությունը Թվիթերում է հրապարակում առանձին գրառմամբ։ Անսպասելիորեն այն մեծ տարածում է գտնում համացանցում։

Թոնիի ընտանիքի բարեկամն էլ իր լուման է ներդնում այս պատմության զարգացման գործում։ Մեկնաբանություններում նա պատմում է, թե որտեղ է այդ ժամանակ եղել ընկերոջ կինը, երբ նա երեխաների հետ տանն էր։ Նա գնացել էր իր չորսամյա որդուն՝ Քայզլերին տեսակցելու։ Նա հիվանդ է լեյկեմիայով և բժշկական օգնության կարիք ունի։ Քայզլերի հայրը շատ էր աշխատում և, միևնույն է, անհրաժեշտ գումարը հավաքել միայնակ չէր կարողանում։

Երբ զգեստի պատմության մասին մեկնաբանություններում նա դրեց նաև երեխային օգնելու վերաբերյալ էջի հղումը, փողերը սկսեցին գետի պես հոսել։ Առաջին երեք օրերի ընթացքում ավելի քան 30 հազար դոլար հավաքվեց, և փողերը շարունակում էին փոխանցվել։

Թվիթերի կախարդանքն աշխատեց, և Քայզլերը կարողացավ անցնել քիմիաթերապիայի առաջին կուրսը։ Պատմությունը դարձավ ապացույցն այն բանի, որ աշխարհում գոյություն ունեն բարի մարդիկ, որոնք հրաշքներ են գործում։

Տղայի մայրը հազիվ էր կարողանում համապատասխան բառեր գտնել՝ արտահայտելու իր երախտագիտությունը. «Դա այնքան անսպասելի էր։ Ինձ կարծես հիշեցնեին, որ մարդիկ լավն են, և շատերն են պատրաստ հոգ տանել ուրիշների մասին, որ կարող են առատաձեռն լինել։ Ես ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել բոլորին ոչ միայն փողի համար, այլև բարի խոսքերի, աղոթքների, սիրո և աջակցության։ Մենք երբեք չէինք կարողանա Քայզլերի համար անել այն ամենը, ինչ արեցինք, առանց բարի մարդկանց օգնության»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

5 բան, որոնք տղամարդը ցանկանում է ստանալ կնոջից
Տղամարդկանց այս սխալներից հետո կանանց 97 տոկոսը դավաճանում է
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը
4 բան, որ տղամարդիկ պետք է իմանան կանացի մարմնի մասին
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց