Ձեր երեխան պետք է առանց մտածելու կարողանա պատասխանել այս հարցերին

Like on FB:

Եթե դուք ուզում եք համոզված լինել, որ ձեր երեխան որևէ վտանգավոր իրավիճակում չի հայտնվի, դուք պետք է նախօրոք կարողանաք սովորեցնել երեխային վարքի ճիշտ կանոնները, որոնք այսօր ներկայացնում է zNews-ը։

Տվեք նրան հետևյալ հարցերը։ Չի բացառվում, որ երեխայի պատասխանները ձեզ համար անակնկալ լինեն։

1. Ինչ անել, եթե ծնողները տանը չեն, իսկ ինչ-որ մեկը փորձում է բացել դուռը։

2. Կոնֆետ կվերցնե՞ս անծանոթ կնոջից։

3. Ինչ անել, եթե վարդակից ծուխ է դուրս գալիս, իսկ տանը մեծերից մարդ չկա։

4. Օտար մեծահասակ մեկը քեզանից օգնություն է խնդրում։ Կօգնե՞ս նրան։

5. Ինչ անել, եթե քեզ վրա շներ են հարձակվում։

6. Կգնա՞ս հասակակցիդ հյուր, որի հետ նոր ես ծանոթացել։

7. Ի՞նչ կանես, եթե տանը գազի հոտ զգաս։

8. Եթե վերելակ ես սպասում և անծանոթներ են մոտենում, նրանց հետ վերելակ կնստե՞ս։

9. Ի՞նչ կանես, եթե նկատես, որ քեզ հետևում են։

10. Ո՞ւմ առջև է կարելի բացել դուռը, եթե տանը մենակ ես։

11. Ինչ պետք է անես, եթե օտարը քեզ բռնում է և բաց չի թողնում։

12. Ի՞նչ կանես, եթե կորես ամբոխի մեջ։

13. Ինչ կանես, եթե որոտի ժամանակ հայտնվես փողոցում։

14. Ի՞նչ կանես, եթե համացանցում ինչ-որ մեկը սպառնում է քեզ կամ քո մտերիմներին։

15. Քեզ կանչել են խաղալու սառած գետի վրա։ Կգնա՞ս։

16. Կարելի՞ է արդյոք դեղատուփը վերցնել, եթե ծնողները տանը չեն։

Ահա և ճիշտ պատասխանները․

1. Պետք է շտապ զանգահարել ծնողներին իսկ հետ ոստիկանություն կամ փրկարար ծառայություն։ Այդ ընթացքում ծնողները կհասցնեն զգուշացնել հարևաններին և երեխային կօգնեն։

2. Օտարի ձեռքից սնունդ, խաղալիքներ և այլ բաներ վերցնել չի կարելի ոչ մի դեպքում։

3. Հրդեհի առաջացման կամ բռնկման/գազի արտահոսքի դեպքում պետք է արագ դուրս գալ տնից, զանգահարել հրշեջ ծառայություն, փրկարար ծառայություն կամ գազի ծառայություն։ Ինքնուրույն հրդեհն անջատելը խստիվ արգելվում է։

4. Երբ մարդն օգնության կարիք ունի առաջին հերթին մեծերին է դիմում։ Այդ պատճառով, եթե որևէ մեծահասակ օգնություն է խնդրում, պետք է կտրականապես մերժել։ Պետք է արագ պատասխանել և անմիջապես հեռանալ։

5. Կենդանիների հարձակման դեպքում պետք է հանգստություն պահպանել և նրանց մոտ ագրեսիա չառաջացնել։ Շներին կարելի է շեղել որևէ իրի միջոցով՝ գլխարկի, հովանոցի։ Պետք է աստիճանաբար փորձել հեռանալ, որպեսզի շան հետ աչքերով չհանդիպեք և չշրջվեք նրան մեջքով։

6. Հյուր գնալ կիսածանոթ մարդկանց, նույնիսկ հասակակիցներին չի կարելի ոչ մի դեպքում։

7. Զանգեք փրկարար ծառայություն կամ գազի ծառայություն։ Սովորեցրեք երեխային խուճապի չմատնվել և չամաչել․ ավելի լավ է կեղծ կանչը, քան պայթյունը։

8. Վերելակ մտնելու առաջարկն օտարների հետ պետք է մերժել։ Երեխային սովորեցրեք, որ նման դեպքում ասի, թե սպասում է ծնողներին, որոնք հիմա մոտենալու են։

9. Պետք է մտնել մարդաշատ վայր (սուպերմարկետ, վարսավիրանոց, սրճարան) և այնտեղից զանգել ծնողներին ու հայտնել հետապնդման մասին։

10. Օտարներին դուռը բացելը խստիվ արգելվում է։ Դա վերաբերվում է ցանկացած օտարի, անկախ սեռից և տարիքից։

11. Պետք է հնարավորինս արագ գրավել մարդկանց ուշադրությունը։ Կարելի է գոռալ և կռվել։ Նաև խփել մոտ կանգնած մեքենաներին, հնարավոր է որ միանա անվտանգության համակարգը։

12. Պետք է հանգստություն պահպանել։ Ամբոխի մեջ փորձել դեպի կողք անցնել, այլ ոչ թե փորձել գնալ ամբոխի ուղղությանը հակառակ։

13. Պետք է անվտանգ ծածկ գտնել։ Դա կարող է մոտակա խանութը լինել կամ մուտքը։ Պետք է հեռու մնալ ջրամբարներից, մետաղակոնստրուկցիաներից և բարձր ծառերից։

14. Ցանկացած տիպի սպառնալիքների դեպքում պետք է զգուշացնել ծնողներին, ոստիկանությանը։

15. Առանց ծնողների խաղալ սառած գետի վրա խստիվ արգելվում է։

16. Որպեսզի երեխան գիտակցի հետևանքները, ծնողները պետք է բացատրեն դեղերի վտանգավոր հետևանքների մասին։ դեղերից օգտվել ծնողների բացակայության ժամանակ չի կարելի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում