Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասան Հայկ Պետրոսյանի կնոջը՝ Անի Թադևոսյանին։
Դերասան, երգիչ, հումորիստ Հայկ Պետրոսյանն ամիսներ առաջ պաշտոնապես օրինակացրել է իր հարաբերությունները։
Նրա կինն Անի Թադևոսյանն է, ում հետ դերասանը տևական ժամանակ է, ինչ շփվում էր։

Զույգը փոքրիկ խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին միայն ամենամտերիմ մարդիկ։
Տևական ժամանակ Հայկը խուսափում էր հանրայնացնել իր անձնական կյանքը։

Սակայն այս առումով առաջին քայլը, կարծես թե , Անին արեց։
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հայկը ռազմաճակատում էր, Անին հրապարակել էր իր և Հայկի` զինվորական համազգեստով լուսանկարն ու սիրո խոստովանություն արել։

«Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ են.․․»,- գրել էր նա։
Դրանից հետո Անին ևս մեկ լուսանկար էր հրապարակել Հայկի հետ՝ պարզապես սրտիկ էմոջի դնելով։

Սակայն այս ամենով հանդերձ Անին հազվադեպ է հրապարակումներ անում սոցհարթակներում և այնքան էլ ակտիվ չէ ։

Հայտնի է, որ Անին մասնագիտությամբ ճարտարապետ է։
Վերջերս էլ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Հայկն ու Անին սպասում են իրենց առաջնեկին։

Աղբյուր՝ Armlady.am
