Կույս աղջիկների նման չեմ, որ չեմ տեսել կյանքում․.․ Շպռոտի սկանդալային հայտարարությունը

Երգչուհի Շպռոտն հայկական շոու բինեսի այն ներկայացուցիչներից է, ով երբեք չի խուսափում իր տարիքի մասին խոսելուց։

Վերջին տարիների իր հարցազրույցներում նա մշտապես խոսում էր մայրանալու թեմայի մասին՝ նշելով, որ շատ է ցանկանում երեխա ունենալ։

Սակայն Շպռոտը բացառել էր, որ միայնակ մայր կլինի․

«Ընտանիքն ինձ համար երազանք է, բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ։ Երեխան պետք է ունենա և՛ հայր, և՛ մայր։ Չեմ ուզում հասարակության ճնշման տակ որոշումներ կայացնել, կամ իմ ցանկությունը բավարարելու համար միայնակ մայր դառնալ։ Միայն այդ մասին խոսելիս վախենում եմ՝ չնայած միայնակ մայրերն ինձ համար հերոսներ են»,- մի առիթով ասել է երգչուհին։

Սակայն վերջերս Շպռոտը խոստովանել է, որ իր ցանկություներն այլևս առաջվանը չեն․

«Մի պահ կար, որ արդեն զգում էի, որ եթե հիմա չլինի, էլ չի լինի։ Եթե ուզում եմ ընտանիք, երեխա, պիտի հիմա լինի, որովհետև արդեն 40 տարեկան եմ։ Հետո էլ չեմ էլ հասցնի, որովհետև ժամանակն անցնում ա։ Բայց հիմա էդ էլ չկա, որովհետև հասկացա, որ էդ ցանկությունն իմ մոտ ցավ ա առաջացնում, որովհետև չկա։ Ես հանձնվեցի, ես հիմա ոչ ուզում եմ ամուսնանամ, ոչ ուզում եմ երեխա։ Շատ կուզենայի ճիշտ ժամանակին ունենալ երեխա, բայց ինչ-ինչ պատճառներով ես այսօր չունեմ երեխա։ Ինձ համար դա այնքան ցավոտ ա, որ ես հանձնվեցի, որովհետև եթե շարունակեմ ուզել ու չունեմ երեխա, ես կարողա գժվեմ»,- խոստովանել է երգչուհին։

Վերջինիս խոսքով՝ ինքն արդեն խաղաղ է այն մտքի հետ, որ մենակ է․

«Ես չեմ վախենում մենակությունից։ Եթե ես ուզենամ ունենալ իմ կողքին տղամարդ, ես կարամ ունենամ։ Ինձ մոտ դա խնդիր չի։ Ես չունեմ կախվածություն կամ ցանկություն, որ ինձ սիրեն։ Ես ինձ էնքան շատ եմ սիրում, որ կարամ ապրեմ առանց տղամարդ։ Եթե տղամարդը լինի, ես շատ շնորհակալ կլինեմ իրա սիրուց, բայց եթե չեղավ, իմ մոտ չկա էդ դարդը՝ ես տանը մնացի։

Ես վաղուց ընդունել եմ այդ ճշմարտությունը, որ ես մնացել եմ տանը։ Ես հանձնվել եմ, ու շատ հեշտ ա ապրել, երբ դու հանձնվում ես, երբ դարդ չես անում։ Ես էն կույս աղջիկների նման չեմ, որ երբեք չեմ տեսել էս կյանքում, ես շատ լավ կյանք եմ ունեցել ու չեմ փոշմանում ոչ մի րոպեի համար։ Ես շատ երջանիկ եմ էնտեղ, որտեղ կամ»։

Աղբյուր՝ Armlady.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․