Ահասարսուռ դեպք, որի պատճառով 13-ամյա անչափահասին չներեցին ու դատապարտեցին ցմահ ազատազրկման (Photo)

13-ամյա Ջորդան Բրաունը՝ Փենսիլվանիայից, դարձավ ԱՄՆ ամենաերիտասարդ հանցագործը, ով դատապարտվեց ցմահ ազատազրկման առանց վաղաժամ ազատման իրավունքի։

Նրան դատապարտեցին երկակի սպանության համար։ 11 տարեկան հասակում նա կրակել ու սպանել է իր հոր ընկերուհուն, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։

2 երեխաների մայր 26 տարեկան Կենզին տեղում մահացավ, նրա 3-րդ երեխայի կյանքը նույնպես չհաջողվեց փրկել։

Դեպքը տեղի է ունեցել 2009-ի փետրվարին։

Դատական գործընթացը տևել է գրեթե 2 տարի։ Այդ ընթացքում անչափահաս հանցագործին շատերը պաշտպանեցին՝ պնդելով, որ պետք է մեղմացնել պատիժը։ Սակայն դատավորը որոշում է, որ իր արարքի համար տղան պետք է լիարժեք պատասխան տա ու դատավճիռ է կայացնում, ըստ որի՝ նա պատժվում է օրենքի ողջ խստությամբ։ Փենսիլվանիայում օրենքը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել երեխաներին սկսած 10 տարեկանից։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղան շատ սառնասիրտ է գործել։

Առավոտյան դպրոց գնալիս նա վերցրել է փոքր տրամաչափի որսորդական հրացանը, մտել ամուսինների սենյակ ու խաղաղ քնած կնոջը կրակել ծոծրակից։

Դրանից հետո ազատվել է զենքից ու ասես բան էլ չի եղել, գնացել է դպրոց։

Քննիչները պարզել են նաև, թե ինչու է տղան նման քայլի դիմել։ Նրա բախտը չի բերել հենց ամենասկզբից։ Դեռևս նորածին ժամանակ մայրը նրանից հրաժարվել է, ու տղային մեծացրել է հայրը։ Ու հանկարծ հոր կյանքում կին է հայտնվում, ով իր տուն է բերում ևս 2 երեխայի՝ աղջիկների։

Իսկ հետո պարզվում է, որ խորթ մայրը մի երեխայի էլ սպասում է։ Ամբողջ ժամանակ միակը եղած Ջորդանի համար դա մեծ սթրես էր։ Դատարանին զարմացրել է այն փաստը, որ անչափահաս տղան, ում հասակն անգամ չէր հասնում մեղադրյալի աթոռին, ողջ գործընթացի ժամանակ սառնասիրտ ու լռելյայն նստել է ու ոչ մի անգամ զղջման խոսք չի ասել։

Տղայի հարազատները համաձայնել են դատավճռի հետ ու չեն վիճարկելու այն։

Միայն հայրն է հարցազրույցում ասել, որ նա շատ փոքր էր՝ հասկանալու համար, թե ինչ սարսափելի բան է անում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․