Ինչպես տնային պայմաններում բուժել մսի մեջ ներաճած եղունգը

Ոտքերի մատների ներաճած եղունգը երկարատև հիվանդություն է, որն արտաքինից ունի մաշկի մեջ ներաճած եղունգի տեսք:

Այս խնդրից ազատվելու համար կան բազմաթիվ պատճառներ և բազմաթիվ մեթոդներ, ինչպես վիրահատական, այնպես էլ ժողովրդական բժշկության:

Բժշկական թանկարժեք ու անհարմար բուժումից խուսափելու համար կարելի է լուծել այս խնդիրը ինքնուրույն և տնային պայմաններում:

Սակայն բուժման այս ձևը հնարավոր է իրականացնել միայն հիվանդության վաղ փուլերում, երբ դեռ ի հայտ չեն եկել կողմնակի բարդություններ:

Ինչպե՞ս հեռացնել ոտքի ներաճած եղունգը՝ առանց վիրահատական միջամտության

Առաջին հերթին անհրաժեշտ է փափկեցնել ոտնաթաթի մաշկը (հատկապես եղունգի շուրջը), ինչի համար պետք է պատրաստել տաք վաննա: Ոտքերի համար նախատեսված վաննայի մեջ հարկավոր է լցնել 5 լիտր տաք ջուր և ավելացնել 3 ճաշի գդալ կերակրի սոդա (ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև աղ):

Հարկ է ուշադրություն դարձնել ջրի ջերմաստիճանին և թույլ չտալ, որ այն լինի 37 աստիճանից ցածր: Երբ ոտքերը բավական փափկեն, անհրաժեշտ է հանել ջրից և շարունակել պրոցեդուրան: Կարելի է ներաճած հատվածներում օգտագործել նաև բժշկական կպչուն սպեղանի՝ հեշտացնելով աշխատանքը:

Եղունգի եզրը բարձրացնելու համար անհրաժեշտ է նրբունելիի (պինցետ) օգնությամբ մաշկի և եղունգի միջև տեղադրել բամբակի կտոր, սակայն մինչ դա անելը հարկավոր է մշակել վնասված հատվածները հակաբակտերիալ հեղուկով կամ յոդով: Բամբակն ու վիրակապը հարկավոր է փոխել 24 ժամ հետո: Այս պրոցեդուրան պետք է անել 15 օր շարունակ, որից հետո եղունգը կվերդառնա իր բնականոն դիրքին:

Եթե վերոնշյալ պրոցեդուրան բարդ է կամ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում անցկացնել, ապա կարելի է օգտագործել 1 ճաշի գդալ թարմ մեղրի և 1 պճեղ մանրացրած սխտորի կամ հալվեի խառնուրդը, որը կունենա փափկեցնող և հակասեպտիկ ազդեցությունը:

Հարկ է հիշել, որ այս մեթոդի ամենակարևոր հատվածը մաշկի փափկեցումն է և բամբակի կտորը ամեն օր փոխելը: 15-օրյա պրոցեդուրաներն ավարտելուց հետո, անհրաժեշտ է պարզապես հեռացնել եղունգի ներաճած հատվածը:

Իհարկե պարբերաբար ոտնահարդարումը կազատի հետագայում նման խնդիրներից, սակայն վարակի կամ եղունգի ձևափոխման դեպքում բժշկի հետ խորհրդակցությունը չի կարելի հետաձգել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․