15-տարեկանում նշանվել էր, 16-ում՝ ամուսնացել. ո՞վ էր ձերբակալված պարուսույց Լարիսա Հակոբյանի ամուսինը (Video)

Starnews-ն արդեն տեղեկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած սպանության գործով 3 ձերբակալված անձանց մասին:

Ձերբակալվել էի սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը և եղբայրը՝ 22-ամյա Մ․ Հակոբյանը։

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ 27-ամյա կինը պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է։

Ուշագրավն այն է, որ սպանվածը Արսեն Սիմոնյանն է, ինչից էլ կարող ենք եզրահանգել, որ Լարիսա Հակոբյանը, ով տարիներ առաջ պատմում էր իր ամուսնության մասին, պարզվում է ամուսնալուծվել է:

Ի դեպ, Լարիսան իր նախկին ամուսնուն հանդիպել էր 12 տարեկանում, 14-ում տեղի էր ունեցել խոսկապը, 15-ում նշանադրվել էր, իսկ 16-ում՝ ամուսնացել:

Տարիներ առաջ Լարիսան պատմում էր, թե որքան երջանիկ է իր ամուսնու՝ Արմանի հետ: Թե ինչ է եղել նրանց բաժանման պատճառը, դժվար է ասել: Պարուհին երբեք այդ մասին չի խոսել:

Հիշեցնենք, որ դաժան սպանության վերաբերյալ ավելի վաղ՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ 27-ամյա աղջկա եղբոր կողմից ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, սպանելու պատճառը եղել է հայհոյանքը: Բանն այն է, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր սիրելի աղջկա տանն է եղել, ընտանիքի անդամները սեղանի շուրջ նստած են եղել: Այդ ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել, երբ ապագա հարսնացուն հետաքրքրվել է՝ ով է գրել Արսեն Սիմոնյանին, վերջինս հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը և առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:

Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը:

Այս տեսարանը տեսնելով հարսնացուի ընտանիքի անդամները խառնվում են վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է:

Աղբյուր՝ Starnews.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․