Դեմքի յոգա. ենթակզակը և այտերի փքվածությունը վերացնելու 7 վարժություն

Տարիքը, հղիությունը և շատ այլ գործոններ դեմքի գիրացման պատճառ են դառնում:

Ինչպես խուսափել դրանից:

Գոյություն ունի դեմքի յոգա՝ վարժությունների համակարգ, որը նիհարեցնում է դեմքը, ամրացնում մկանները և բարելավում մաշկը:

zNews-ը քեզ համար նախապատրաստել է դեմքի նիհարեցման 7 արդյունավետ վարժություն:

1. Ծնոտի թուլացում

Այս վարժությունը կատարելու համար պետք է օրական երեք անգամ «ի» և «օ» հնչյունները արտաբերել՝ յուրաքանչյուրը 15 անգամ: Այս վարժությունը թույլ կտա, որ ծնոտը շարժվի տարբեր ուղղություններով, ինչը կնպաստի այտերի ճարպի այրմանը և ծնոտի ամրանալուն:

2. Ձկնիկ

Այտերը պետք է ուժգնությամբ ներս քաշել և շրթունքները ուռեցնել, այնուհետև այդ դիրքով պետք է 5 վայրկյան փորձել ժպտալ: Այս վարժությունը կրկնեք 10 անգամ:

3. Առյուծ

Քթով ներշնչեք, այնուհետև բռունցքները սեղմելով՝ ձգեք դեմքի մկանները: Արտաշնչեք բերանով՝ որքան հնարավոր է երկար դուրս գցելով լեզուն և լայն բացելով աչքերը, այդ ընթացքում պետք է թուլացնել բռունցքները: Մեկ մոտեցման ժամանակ վարժությունը պետք է կրկնել 4 անգամ:

4. Զարմանք

Այս վարժությունը լավ է ազդում ճակատի մկանների վրա՝ հարթեցնելով ճակատը:

Աչքերը լայն բացեք՝ աշխատելով ճակատը չկնճռոտել: Այդ դիրքով 10 վայրկյան նայեք հեռու մի կետի: Վարժությունը կրկնեք 4 անգամ:

5. Մերիլինի պես

Պետք է օդային համբույրներ ուղարկել, որքան շատ, այնքան լավ: Մեկ մոտեցման ընթացքում 4-ից պակաս չլինի: Այնուհետև շրթունքները սեղմել մեծ մատով և ցուցամատով, դարձյալ 4 անգամից ոչ քիչ:

6. Մարիոնետ

Զգուշորեն հարթեցրու քթի և շրթունքների միջև գիծը՝ փոքր-ինչ բարձրացնելով այն, և մի մոռացիր ժպտալ: Այնուհետև մատներով սեղմիր այտոսկրերը և քթի ու շրթունքի միջև ընկած գիծը: Վարժությունը կրկնիր 20-30 անգամ:

7. Ժպիտ

Պարզվում է՝ ժպիտը ամենահաճելի և օգտակար վարժությունն է: Որքան հնարավոր է, շատ ժպտացեք և երկար պահեք ժպիտը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․