Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել

Like on FB:

Եթե ուզում եք երեխայի հետ վստահելի հարաբերություններ կառուցել և բարձրացնել նրա ինքնագիտակցությունը, պետք է նրա հետ ճիշտ շփվել:

Ներկայանցում ենք 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ավելի հաճախ ասել:

1․ Ես քեզ սիրում եմ

Երեխայի համար այս արտահայտությունը յուրաքանչյուր տարիքում շատ արժեքավոր է: Կարևոր չէ՝ նա քանի տարեկան է՝ 5, թե 13: Դա նրան ուժ կտա:

2. Ես այնքան հպարտ եմ քեզնով

Որպեսզի երեխան ինքնավստահ մեծանա, նրան հաճախ ասեք, որ հպարտ եք նրանով: Եվ կարևոր չէ՝ մրցույթում նա որ տեղը զբաղեցրեց:

3. Ամեն ինչ կարգին է, նորից փորձիր

Երեխան պետք է հասկանա, որ անհաջողությունները ցանկացած գործընթացի կարևոր մասն են: Նրան մի նախատեք երկուսների համար, այլ խնդրեք մոտենալ ուսուցչին և վերահանձնել առաջադրանքը: Մի զայրացեք, որ նա չկարողացավ արտասանել բանաստեղծությունը: Ավելի լավ է՝ խրախուսեք երեխային: Նա պետք է իմանա, որ հաջորդ անգամ ամեն ինչ կստացվի:

Եթե դուք պարբերաբար կրկնեք, որ հավատում եք ձեր երեխային, նա կսովորի հաղթահարել դժվարությունները: Ապագայում նրա համար ավելի հեշտ կլինի հասնել իր նպատակներին:

4. Ես քեզ վստահում եմ

Այս արտահայտությունը կարելի է սկսել երեխային ասել, երբ համոզված լինեք, որ նա պատրաստ է ինքնուրույն գործողությունների: Այդպիսի շփումը նրան վստահություն և պատասխանատվություն կներշնչի: Եթե ծնողները նրան վստահում են, նա չի կարող նրանց խաբել կամ հուսախաբ անել:

5. Շնորհակալություն

Երեխային վաղ տարիքից ասեք շնորհակալություն, նույնիսկ եթե նա պարզապես հավաքեց խաղալիքները: Կարևոր չէ՝ դա նրան ինչպես հաջողվեց:

Կատարման սխալների մասին կարելի է ավելի ուշ խոսել, նախ շնորհակալություն հայտնեք աշխատանքի համար:

6. Օգնիր ինձ, խնդրում եմ

Յուրաքանչյուրն ուզում է իրեն կարևոր և օգտակար զգալ: Երեխային խնդրեք ձեզ օգնել պարզ գործերում:
Ժամանակի ընթացքում նա ինքնուրույն հետաքրքրություն կդրսևորի և կօգնի: Վերջում ավելացրեք. «Ինձ համար առանց քեզ դժվար կլիներ գլուխ հանել»:

7. Ես շատ ուրախ եմ, որ քեզ ունեմ

Երեխայի հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ոչ միշտ են հարթ դասավորվում, հատկապես դեռահաս տարիքում: Դեռահասները սկսում են կասկածել, որ ծնողները սիրում են իրեն, ուստի նրան պարբերաբար ասեք, որ դուք ուրախ եք, որ նրան ունեք:

Երեխայի հետ մեծի պես շփվեք, բայց մի մոռացեք արտահայտել ձեր զգացմունքները: Ժլատություն մի արեք հաճելի բառերի հարցում, բայց չափից շատ մի գովեք: Այդ դեպքում նա կմեծանա ինքնուրույն, ինքնավստահ և շնորհակալ իր ծնողներին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում