
1. Որքան էլ մեծ լինի ձեր առաջընթացը, միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն որ ձեր ձեռնարկած գործն անհնար է ավարտին հասցնել:
2. Կա մի հարց, որ ամեն մարդ պետք է տա ինքն իրեն. «Ի՞նչ կանեի, եթե չվախենայի տապալվելուց»:
3. Պետք է ընդունել, որ որոշ բաներ երբեք ձերը չեն լինի և արժևորել այն բաները, որ արդեն իսկ ձերն են:
4. Ձեր թերությունները հաղթահարելու առաջին քայլը դրանք ընդունելն է:
5. Արտասվելը թուլության նշան չէ, սակայն միայն արցունքներով խնդիրներդ չես լուծի:
6. Եթե սխալներից խուսափելու համար որոշեք ոչինչ չանել, դա կլինի ձեր մեծագույն սխալը:
7. Կամուրջն այրելուց առաջ նավ կառուցեք:
8. Ավելի կարևոր է ինքդ քեզ ներել, քան համոզել մյուսներին ներել քեզ:
9. Դուք կարող եք կարևոր դասեր քաղել ձեր սխալներից, եթե չտարվեք դրանք հերքելով:
10. Սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցը ծիծաղն է: Հաճախ ծիծաղեք ինքներդ ձեզ վրա:
11. Մի՛ թույլ տվեք, որպեսզի կորցնելու երկյուղը մթագնի հաղթանակի բերկրանքը:
12. Եթե մարդիկ ձգտում են ձեզ ցածրացնել, դա նշանակում է, որ դուք նրանցից բարձր եք:
13. Երազի՛ր այնպես, ասես ապրելու ես հավերժ: Ապրի՛ր այնպես, ասես մեռնելու ես այսօր:
14. Կյանքում երկու կարևոր կանոն կա. 1. Երբեք մի՛ վհատվիր, 2. Միշտ հիշի՛ր առաջին կանոնը:
15. 100 մղոն ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ