Օրիգինալ օծանելիքը կեղծվածից տարբերելու 7 միջոց (Photo)

Like on FB:

Մեր օրերում կեղծված կոսմետիկ միջոցներն ամենուր են, իսկ օծանելիքներն այդ ցուցակում առաջին տեղում են։

Իսկ ինչպե՞ս տարբերել կեղծված օծանելիքը օրիգինալից։

Չէ՞ որ երբեմն դա պարզապես անհնար է լինում և կեղծված օծանելիքները նույնիսկ խոշոր խանութներում են հայտնվում՝ օրիգինալի գնով։

zNews-ը յոթ միջոց է ներկայացնում, թե ինչպես տարբերենք կեղծիքն օրիգինալից.

1. Ցելոֆանե շապիկը

Ցելոֆանը, որով փաթաթված է օծանելիքի տուփը, պետք է քիփ լինի տուփի վրա, կարերի մոտ ծալքեր չտա։ Ի դեպ, կարերն էլ չպետք է սոսնձի հետքեր պարունակեն և 5 մմ–ից լայն լինեն։

2. Տուփի ներսի ստվարաթուղթը

Օրիգինալ օծանելիք արտադրողները փաթեթավորման վրա չեն խնայում. որպես կանոն նրանք տուփի մեջ լրացուցիչ ստվարաթղթե կոնստրուկցիա են տեղավորում, որը պահպանում է սրվակը շարժվելուց և վնասվելուց։

3. Փաթեթավորման վրայի գրությունները

Օրինակ էկոլոգիականության նշանը (շրջան կազմող երկու սլաքները) պետք է ճիշտ տեսք ունենան. մուգ սլաքը վերևից։ Ամբողջ տպագրությունն էլ պետք է որակյալ արված լինի։

4. Դիզայն

Կեղծված օծանելիքները հնարավորինս նման են լինում օրիգինալին, սակայն դատական խնդիրներից խուսափելու համար նրանք երբեմն փոխում են տառերի տեղերը, թեթև ձևափոխում են լոգոտիպը և այլն։ Ուշադիր եղեք։

5. Կափարիչ

Օրիգինալ օծանելիքի կափարիչը բացարձակ համաչափ է (եթե դիզայնն այլ բան չի նախատեսում)՝ որակյալ արված նկարով։ Այն պետք է լավ նստի շշի վրա և չշարժվի։

6. Սերիական համարը

Սրվակի վրա արված (ոչ փակցված) սերիական համարը պետք է համապատասխանի ստվարաթղթե տուփի վրայի համարին։

7. Ապակի

Եթե մեկ անգամ ձեռքում պահել եք որակյալ օծանելիք, կհասկանաք տարբերությունը. կարերը պետք է միևնույն հաստության լինեն և խնամքով արված, ապակին չպետք է օդի պղպջակներ պարունակի և անհարթություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում