Ամուսնական կյանքը 7 փուլերից է բաղկացած. ցավոք, այս մասին ոչ բոլորը գիտեն

Like on FB:

Այսօր zNews-ը կպատմի ամուսնական կյանքի փուլերի մասին։ Եթե միայն մարդիկ իմանային այս մասին, բաժանությունների 80%-ը չէր լինի։

Մենք ինքներս ենք ընտրում մեր կնոջը կամ ամուսնուն։ Սակայն որպեսզի զգանք ընտանեկան կյանքում իրական սերը, պետք է ճանաչենք միմյանց, ընկերանանք, և միայն հետո արդեն սիրենք։ Շատերը սխալմամբ սեր են անվանում սկզբնական կոնֆետա–ծաղկեփնջային փուլը։

Հենց որ ռոմանտիկան անցնում է, վարդագույն ակնոցն ընկնում է և զուգընկերները սկսում են բախվել առաջին բարդությունների, հարաբերություններում առաջին փորձությունների հետ։ Իսկ ոմանք էլ կարծում են, թե սերն անցավ։

Նվիրվածությունն ու համբերությունը սիրո գլխավոր հատկանիշներն են։ Եթե դուք որոշել եք, որ ձեր հարաբերություններում «սերն ավարտվել է», վստահ եղեք, որ այն դեռ չի սկսվել։

Ահա հարաբերությունների յոթ փուլերը, որոնք ձեզ ցույց կտան, թե ինչու են սերն ու իսկական հարաբերությունները գալիս ժամանակի ընթացքում։

1. Կոնֆետա–ծաղկեփնջային փուլ

Այս փուլը մոտ 18 ամիս է տևում։ Այս փուլում տղամարդու և կնոջ օրգանիզմում հորմոններ են արտադրվում, որոնք օգնում են աշխարհը վառ գույներով տեսնել։ Այս փուլում նրանք կարծես թմրամիջոցների ազդեցության տակ լինեն։ Այս փուլում պետք է ճակատագրական որոշումներ կայացնել, քանի որ այս թմբիրի ազդեցությունը վաղ թե ուշ կդադարի և ամեն բան իր տեղը կընկնի։

2. Հագեցվածության փուլ

Այս փուլում դուք սկսում եք սթափ նայել ձեր և ձեր զուգընկերոջ հարաբերություններին, զգացմունքները հանդարտվում են, դուք կամաց–կամաց ընտելանում եք իրար։ Սրա հետևանքը ձեր վարքի փոփոխությունն է դառնում. Դուք սկսում եք ձեզ ավելի ինքնավստահ և բնական պահել։

3. Զզվանքի փուլ

Այս փուլն անխուսափելի է ցանկացած տևական հարաբերությունների դեպքում։ Վեճերն ու միմյանց թերությունները բացահայտելն այս փուլին բնորոշ են։ Ձեզ թվում է, թե սրանից խուսափելու ամենապարզ միջոցը բաժանումն է։ Բաժանվելուց հետո դուք շուտով նույն մարդու հետ վերսկսում եք կոնֆետա–ծաղկեփնջային փուլը, մինչև որ նորից չեք հասնում այս փուլին և չեք անցնում հաջորդին։

4. Համբերության փուլ

Այս փուլում զուգընկերները իմաստնություն են ձեռք բերում։ Վեճերն արդեն այդքան դրամատիկ բնույթ չեն կրում, քանի որ երկուսն էլ գիտեն, որ վեճը կավարտվի, իսկ հարաբերությունները պետք է շարունակվեն։ Եթե երկուսն էլ այնպես են անում, որ զարգացնեն իրենց համբերությունը, ապա տարիների հետ գալիս է նաև իմաստությունը։ Սա օրենք է

5. Պարտքի և հարգանքի փուլ

Սա իրական սիրո առաջին փուլն է, քանի որ մինչև սա դեռ սեր չէր եղել։ Զուգընկերները սկսում են հասկանալ իրենց պարտականությունները, ոչ թե մտածելով, թե ինչ պետք է անի դիմացինն իր համար, այլ մտածելով, թե ինքը ինչ կարող է անել նրա համար։

6. Ընկերության փուլ

Այս փուլում զոգընկերները շատ մոտ են դառնում միմյանց։ Նրանք վստահում են իրար, ինչպես ամենամոտ ընկերներին։ Այս փուլը ճանապարհ է բացում դեպի իսկական սեր։

7. Իսկական սիրո փուլ

Դեպի իսկական սեր շատ երկար են գնում, միասին անցնելով կյանքի բարդ փուլերի և իրավիճակների միջով։ Իսկական սերն այն չէ, որ հանկարծ երկնքից ընկնում է ձեզ վրա։ Իսկական հասուն սիրո համար մարդը հասունանում է՝ հրաժարվելով եսասիրությունից և նախապաշարմունքներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Բաներ, որոնց նկատմամբ տղամարդիկ անտարբեր են անկողնում
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
6 բան, որ չի կարելի անել սեռական հարաբերությունից առաջ
Կենդանակերպի 5 նշան, ովքեր 2022 թվականին հարստանալու մեծ շանսեր ունեն
Կենդանակերպի նշանների ինտիմ գաղտնիքները
Կանացի 5 սխալներ ինտիմ մերձեցման ժամանակ, որոնք փչացնում են հարաբերությունները
Թեստ․Իսկ դու տիրապետո՞ւմ ես մեր համով-հոտով բարբառներին
Թեստ․ Իսկ դու կարո՞ղ ես կռահել, թե որ հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները

Latest

Տղամարդկանց ամենատարածված սխալներն անկողնում
Միայն շատ խելացի և ուշադիր մարդիկ կարող են գտնել այս հանելուկի պատասխանը
Նկարում գտեք երկրորդ` թաքնված վագրին
Քանի անցք կա այս կարմիր զգեստի վրա. մարդկանց միայն 7%-ն է կարողանում ճիշտ պատասխան տալ
Բացառիկ կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (Video)
Գուշակություն՝ Նոստրադամուսի շրջանակի միջոցով. տվեք ձեզ հուզող ցանկացած հարց և ստացեք դրա ստույգ պատասխանը
Հարսանիքի ժամանակ փեսայի քայլից հարսը հազիվ զսպեց արցունքները. այդպիսի բան նա չէր սպասում (Video)
Համացանցում ներկայացնում էր, թե ամեն ինչ իդեալական է, բայց ինքնասպան եղավ (Photo)
Թեստ․Կկարողանա՞ք հաղթահարել 10 հարցից բաղկացած այս տրամաբանական թեստը