
Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։
Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։
Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։
Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։