Ավանդույթներ, որոնցից մենք հոգնել ենք, սակայն անհարմար ենք զգում հրաժարվել դրանցից

Like on FB:

Շատ ավանդույթներ ժամանակի հետ հնանալու հատկություն ունեն և արդեն մեզանից շատերը սկսում են դրանք հիմար և անհեթեթ համարել։

Այստեղ հավաքել ենք տարբեր օգտատերերի կարծիքները, որոնք այս կամ այն ավանդույթն անիմաստ են համարում և կարծում են, որ ժամանակն է ազատվել դրանցից։

1. Մեծ գումարներ ծախսել հարսանիք կազմակերպելու համար

Վարկով փող վերցնել հարսանիքի համար և մտածել, թե փողը հետ կգա։ Հիմա շատերը պատարստ չեն պարտքերի մեջ մտնելու, որպեսզի ամեն ինչ «մարդավարի» լինի։ Շատ նորապսակ զույգեր են նախընտրում նեղ ընտանեկան հավաքույթները, իսկ խնայված գումարներով ճամփորդելու են գնում։

2. Ճոխ տոներ կազմակերպել փոքրիկների համար

Դժվար թե երեխան հիշի այն ճոխ ծննդյան տոները, որ ծնողները կազմակերպում են նրանց ծննդյան առաջին տարիներին։ Այսօր արդեն կամաց–կամաց նորաձևությունից դուրս են գալիս երեխայի համար կազմակերպված մեծ տոնախմբությունները։ Դրանց փոխարեն խորհուրդ է տրվում ընտանիքով զվարճանալ մաքուր օդին։

3. Հարգել առանց բացառության բոլոր բարեկամներին

Ոչ բոլորն են պատրաստ ջերմ հարաբերություններ պահպանել փնթփնթան քեռիների և հոգնացնող մորաքույրերի հետ։ Այդ թվում են նաև հոգնեցնող պարտադիր ընտանեկան ճաշկերույթները։ Դրանց փոխարեն շատերը նախընտրում են ժամանակն անցկացնել ընկերական ջերմ մթնոլորտում կամ այն բարեկամների հետ, ում իրոք հարգում ու սիրում են։

4. Փոխել ազգանունը՝ ամուսնանալիս

Նոր ազգանուն վերցնելուց հրաժարվելը շատ ժամանակ կապում են թղթաբանական քաշքշուկի հետ։ Իհարկե, երեխաների ծնունդից հետո որոշ զույգեր այնուամենայնիվ վերանայում են իրենց որոշումը և միավորվում են մեկ ազգանվան տակ, սակայն իհարկե, դա որևէ նշանակություն չունի այն հանգամանքի հետ, թե ինչպես են զույգերն իրար վերաբերվում։

5. Փող հավաքել հարսանիքին

Նման հանդիսությունների ժամանակ հյուրերը ցանկանում են անկեղծորեն ուրախանալ հարսի և փեսայի համար, բայց շատ ժամանակ, դրա փոխարեն նրանք իրենց անհարմար են զգում, որ քիչ գումար են դրել ծրարի մեջ։

6. Նշել տոներն ինչպես ընդունված է

Ոչ բոլորն են պատրաստ նշել ծննդյան տոնը ընտանիքի հետ և բազմաթիվ ուտեստներ պատրաստել։ Ոչ բոլորին է դուր գալիս վազել քաղաքով մեկ ամանորյա տոնածառ և անթիվ անհամար մթերքներ գնելու համար։ Ինչու՞ ծախսել ավել փող։ Կարելի է թեթև ընթրիք պատրաստել և ընտանիքով նշել, կարևորը ամեն ինչ սիրով անելն է։ Հավատացեք, երկինքը փուլ չի գա,եթե նոր տարուն շատ հյուրեր չկանչեք, այլ հանգստանաք տանը և երեխաների հետ ձնագնդիկ խաղալու դուրս գաք։ Նույնը վերաբերում է նաև ծննդյան տոներին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Իսկ դուք ձեր երեխային կրծքով կերկարե՞լ եք. ահա, թե ինչ հետևանքների է դա բերում
ԹԵՍՏ. Այս 10 հացերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
Եթե խելացի եք, ուրեմն պետք է 10-ից գոնե 8-ը ճիշտ պատասխանեք

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում