10 անհավանական պատմություն այլմոլորակայինների մասին

Նախ և առաջ ասենք, որ մենք ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում ենք այս պատմությունների ճշմարտացիությունը:

Մի բան հաստատ է. այս պատմությունները պատմողները հավատում էին իրենց պատմածին:

10. Բեթին և Բարնի Հիլը

Մի գիշեր Բեթին և Բարնի Հիլը մեքենայով տուն էին վերադառնում Կանադայից: Նրանք ինչ-որ բան նշմարեցին: Սկզբում նրանք կարծեցին, թե դա ընկնող աստղ է, սակայն հետո այն սկսեց դեպի վեր շարժվել: Հետաքրքրությունից դրդված` նրանք դուրս եկան մեքենայից: Մինչ նրանք ակնդետ նայում էին թռչող օբյեկտին, այն հանկարծ փոխեց ուղղությունը և սլացավ նրանց ուղղությամբ: Բնականաբար, նրանք երկուսով հետ վազեցին դեպի իրենց մեքենան: Հետո նրանք հիշում էին, որ իրենց հիպնոզացրել են, և նրանց ժամացույցները կանգնել են պատահարից հետո:

9. Ռուս քաղաքական գործչի առևանգումը

Վերջերս ռուս քաղաքական գործիչ Կիրսան Լյումժինովը պնդում էր, որ 90-ական թթ. նրան առևանգել են այլմոլորակայինները: Նրա խոսքերով` այլմոլորակայինները կրում էին դեղին տարօրինակ հագուստ: Նա ասում էր, որ իրեն տարել են մի մեծ տիեզերանավ, որտեղ այլմոլորակայիններն ինչ-որ բաներ են խոսել: Քաղաքական գործիչը չի կարողացել հասկանալ այլմոլորակայինների լեզուն: Չնայած սրան` նա պնդում էր, որ հաղորդակցվել է այլմոլորակայինների հետ: Սա ավելի շուտ եղել է մտքերի անխոս փոխանակում, քան իսկական շփում:

8. Կենտուկիում առևանգվածը

Երեք կին մեքենա էին վարում Ստենֆորդի մոտակայքում, երբ նրանց առևանգեցին այլմոլորակայինները: Բոլոր երեք կանանց հիպնոզացրին: Երեքն էլ միևնույն պատմությունն էին պատմում: Նրանք անգամ ստի դետեկտերով թեստ անցան, և դետեկտորը սուտ չհայտնաբերեց նրանց խոսքերում: Եթե անգամ նրանց պատմությունը իրական չէ, նրանք բոլոր դեպքերում հավատում են դրան: Ամենատարօրինակն այն է, որ մերձակայքում գտնվող շատ մարդիկ հայտնում էին, որ իրենք նշմարել են թռչող ափսե հենց այն ժամանակ, երբ կանանց առևանգել էին:

7. Տեխասի լույսերը

Տեխասցի մի մարդ պնդում է, որ նրան հաջողվել է ճողոպրել իրեն առևանգած այլմոլորակայիններից: Իր պնդումներն ապացուցելու համար նա ներկայացրել է նկարներ, որոնք, իր կարծիքով, վկայում են պատահարի մասին: Մինչ այս նկարները կարող են ապացույց հանդիսանալ որոշ մարդկանց համար, բոլորը չէ, որ կհավատան նրա պատմածին այս նկարների հիման վրա: Տեխասում բազմիցս են հայտնել թռչող ափսեների մասին, սակայն համոզիչ փաստերը բացակայում են: Ուղղակի լավ կլիներ, եթե թռչող ափսեների ականատեսները որակյալ տեսախցիկներ գնեին, որպեսզի նրանց նկարածները ավելի արժանահավատ թվային:

6. Այլմոլորակայինները ներխուժում են քնած մարդու սենյակ

Փիթեր Քոուրին քնած էր իր բազմոցին: Երբ նա արթնացավ, իր տանը տեսավ երկու տարօրինակ կանանց: Նրանցից մեկը շիկահեր էր, մյուսն ասիական արտաքին ուներ: Պարզ երևում էր, որ գլխավորը շիկահերն է: Շիկահեր կինը մի քանի անգամ Փիթերի գլուխը ուժով հպեց իր կրծքին: Փիթերը վնասեց նրա կուրծքը, սակայն կինը չարձագանքեց: Սրանից հետո կանայք հեռացան: Հետո Փիթերը իր մարմնի վրա հայտնաբերեց դեղին մազ: Պետք է հաշվի առնել, որ նա վերջերս գլխի ծանր վնասվածք էր տարել:

5. Կինը տեսախցիկով նկարահանում է առևանգումը

Սոնյա անունով մի կին հավատացած է, որ իրեն առևանգել են: Առևանգումից օրեր անց նա տեսել է մի ուղղաթիռ, որի օդաչուն մի տարօրինակ սևազգեստ մարդ էր: Այդ նույն գիշեր նրա դուստրը բողոքում էր, որ ինչ-որ բան քաշում էր իր ոտքից:

Դրանից հետո Սոնյայի ամուսինը տանը տեսախցիկներ տեղադրեց: Նա իր կնոջը հավաստիացրեց, որ տեսախցիկները տեղադրում է, որպեսզի աձանագրի այն ամենը, ինչ կարող էր պատահել այնտեղ, սակայն իրականում նա ուղղակի ուզում էր այս կերպ հանգստացնել կնոջը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինն անհետանում, սակայն ի՞նչ իմանաս, գուցե սա հետագայում ավելացված վիդեոէֆեկտ է:

4. Սերժանտ Մուդի

Սերանտ Մուդին Նյու Մեքսիկոյում ասուպային հեղեղի (meteor shower) ականատեսը դարձավ: Մինչ նա ապշած դիտում էր, մի թռչող ափսե վայրէջք կատարեց նրա մեքենայի դիմաց: Մուդին դուրս եկավ մեքենայից և փորձեց խույս տալ: Նրա աչքի առաջ հայտնվեց մարդակերպ ինչ-որ արարած, որ նստած էր ափսեի մեջ: Հետո նրա աչքերի առաջ ամեն ինչ մթնեց: Մուդին պատմում է, որ երբ այլմոլորակայինները փորձում էին փախցնել իրեն, նա իր մեքենայի դռնով ուժեղ հարվածեց նրանցից մեկին: Ի վերջո այլմոլորակայիններին հաջողվեց նրան տապալել և մի քանի էքսպերիմենտներ անցկացնել նրա վրա: Միայն պարզ չէ, թե այդ ինչպե՞ս նրան հաջողվեց այդքանից հետո ողջ-առողջ դուրս պրծնել այլմոլորակայինների ձեռքից:

3. Բաֆ Լեջ

Երկու պատանիներ պատմում են, որ իրենց առևանգել են այն ժամանակ, երբ նրանք աշխատում էին Բաֆ Լեջի ամառային ճամբարում: Նրանք այնտեղ թռչող ափսե նկատեցին: Թռչող ափսեի ներսում այլմոլորակայիններ էին: Հետո նրանց վրա տարածվեց լույսի ուժեղ ճառագայթ, և դրանից հետո նրանք այլևս ոչինչ չկարողացան հիշել: Նրանք նկարագրում են, որ այլմոլորակայինները ականջներ ու շուրթեր չունեին: Պատանիներից մեկն ասում է, որ նրանք խաղաղություն են ուզում հաստատել մեր երկրագնդի վրա: Հետագայում մարդիկ, ովքեր տեղյակ չէին պատանիների պատմությունից, հայտնեցին, որ այդ գիշեր ինչ-որ տարօրինակ լույսեր են վառվել ճամբարում:

2. Զույգերի առևանգումը

Երկու զույգ քույրեր հայտնում են, որ հինգ տարեկանից սկսած իրենք պարբերաբար ենթարկվել են այլմոլորակայինների առևանգումների: Նրանք պնդում էին, որ իրենք նախ լույս էին նշմարում, իսկ հետո այլմոլորակայինները մտնում էին նրանց սենյակ և նրանց իրենց թռչող ափսեի մեջ էին վերցնում: Աղջիկները այլմոլորակայիններին կնքել էին «ճաղատ մարդիկ» մականվամբ: Քույրերից մեկը պնդում էր, որ առևանգման ընթացքում ամբողջ թռչող ափսեն դարձել էր թափանցիկ, և նա կարողանում էր տեսնել երկրագունդը վերևից:

1. Բժիշկ Հոփքինսը և սևազգեստ մարդիկ

1978 թ.-ին Բժիշկ Հոփքինսը հետազոտում էր թռչող ափսեի հետ կապված մի դեպք: Հանկարծ նրան զանգահարեց ինչ-որ մեկը և ներկայացավ իբրև Թռչող ափսեների կազմակերպության ներկայացուցիչ: Հետագայում պարզվեց, որ դա սուտ է: Երբ Բժիշկ Հոփքինսը համաձայնեց խոսել այդ մարդու հետ, նա միանգամից հայտնվեց նրա տան դռան մոտ: Այդ մարդը ճաղատ էր, անգամ թարթիչներ չուներ: Նա չուներ նաև շրթունքներ, սակայն փորձում էր թաքցնել դա կարմիր շրթներկի միջոցով:

Նա խոսում էր միապաղաղ ձայնով: Հետո նա կարգադրեց բժշկին դադարեցնել իր հետազոտությունը և ոչնչացնել բոլոր փաստերը: Խոսակցության ավարտին այնպիսի տպավորություն էր, ասես այդ մարդը ուժասպառ էր լինում: Նա անհետացավ դրսի լույսի մեջ: Հոփքինսը նմանատիպ հանդիպում ունեցավ նաև մի այլ տղամարդու հետ, սակայն այս անգամ նրան ուղեկցում էր նաև մի տարեց կին: Այս անգամ տղամարդը հայհոյեց բժշկին և խորհրդավոր կերպով անհետացավ: Բարեբախտաբար, սա պրն. Հոփքինսի վերջին հանդիպումն էր այլմոլորակայինների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․