Երեխայի կամ մեծահասակի բերանից ացետոնի հո՞տ եք զգում. ահա, թե ինչ է դա նշանակում

Երբ երեխան իրեն վատ է զգում և ուժեղ սրտխառնոց ունի, ամենից հաճախ կարծում են, որ դա սննդային թունավորում է կամ աղիքային վարակ:

Բայց ծնողները պետք է ուշադիր լինեն, դա կարող է ացետոնեմիա լինել: Այս մասին կպատմի zNews-ը:

Ացետոնեմիա առաջանում է առավելապես երեխաների շրջանում երեխայի նյութափոխանակության խնդիրների դեպքում:

Գլիկոգենի պահուստները սպառվում են, և օրգանիզմն անբավարար գլյուկոզա է ստանում էներգիայի արտադրության համար:

Ձևավորվում են չափից շատ թունավոր կետոնային մարմիններ, որոնք փոքր օրգանիզմը չի կարողանում հաղթահարել:

Երեխայի օրգանիզմը որոշ առանձնահատկություններ ունի, որոնք այն խոցելի են դարձնում ացետոնեմիայի առաջ:

Նախ՝ երեխաները գլիկոգենի ոչ մեծ պաշար ունեն լյարդում և մկաններում, ուստի դրանք կարող են շատ արագ սպառվել:

Երկրորդ՝ նրանց նյութափոխանակությունն ավելի ինտենսիվ է:

Երրորդ՝ երեխաների ենթաստամոքսային գեղձը ֆերմենտների բավական ցածր ակտիվություն ունի, որն աճում է երեխայի մեծանալու հետ: Չորրորդ ՝ երեխաների արյան մեջ սովորաբար գլյուկոզայի «մակարդակն անկայուն է»:

Ացետոնեմիայի դեպքում բարձրանում է կետոնային մարմինների մակարդակն արյան մեջ, ինչը, իր հերթին, հանգեցնում է սրտխառնոցի, որովայնի ցավի, ախորժակի բացակայության:

Օրգանիզմն էներգիա է ստանում ճարպերի ճեղքվելու միջոցով, այդ ընթացքոմ ացետոն է առաջանում, որը հայտնվում է արյան մեջ:

Այդ պատճառով երեխայի բերանում ացետոնի հոտ է առաջանում: Նույն հոտը նաև երեխայի մեզից է գալիս:

Ինչպես պարզել, որ երեխան ացետոնեմիա ունի

Ճշգրիտ հաստատման համար օգտագործում են ացետոնի հատուկ թեստ-համակարգ ժապավենների տեսքով: Եթե ժապավենի վրա միզելուց 3 րոպե անց այն մանուշակագույն դառնա, նշանակում է՝ երեխան ացետոնեմիա ունի: Ժապավենի փաթեթի վրա սանդղակ կա, ըստ որի կարող եք համեմատել և հասկանալ վիճակի ծանրությունը (+-ից մինչև +++):

Հիվանդության կանխարգելման համար շատ կարևոր է, որ երեխան բավականաչափ գլյուկոզա ստանա, ուստի երեխային պետք է քաղցր թեյ կամ չամիչ տալ ֆիզիկական կամ հուզական ծանրաբեռնվածությունից հետո, նաև հիվանդության սկզբում (մրսածություն, բրոնխիտ և այլն): Օգտակար կլինի նաև չրերով կոմպոտը:

Ինչ անել, եթե երեխան ացետոնեմիա ունի

Առաջին հերթին անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել փոքրիկի վիճակը և շտապ միջոցներ ձեռնարկել:

Եթե երեխայի բերանից ացետոնի հոտ է գալիս կամ թեստ-ժապավենը դրական է (+,++), բայց սրտխառնոց չկա, ապա անհրաժշետ է նրան գլյուկոզա տալ հեղուկի տեսքով, դրա ջերմաստիճանը պետք է նույնպիսին լինի, ինչպիսին երեխայինը: Կարելի է երեխային չամչով եփուկ տալ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճ. գ. չամչի վրա 200 մլ եռացած ջուր լցնել և թրմել 1 ժամ: Պետք է երեխային խմեցնել հաճախ, բայց ոչ մեծ քանակով (2-3 կում կամ 1-2 թ. գ.) 5-10 րոպեն մեկ:

Եթե երեխան ++, +++ ացետոնեմիա ունի և սրտխառնոց, հեղուկի քանակը պետք է սահմանափակել մինչև 50-100 մլ, բայց այն պետք է շատ գլյուկյոզա պարունակի: Կարելի է գլյուկոզայի 40%-անոց լուծույթ օգտագործել սրվակներով: Սրվակը պետք է բացել, լուծույթը լցնել թեյի կամ դեսերտի գդալի մեջ, տալ երեխային: Նաև պետք է սրտխառնոցի դեմ դեղամիջոցներ տալ, որոնք միայն բժիշկը կարող է նշանակել:

Եթե երեխան ++++ ացետոնեմիա ունի, սրտխառնոցի նոպաներ կան (3-4 անգամ), բայց երեխան խմում է, անհրաժեշտ է հատուկ դեղամիջոցներով պայքարել ջրազրկման դեմ: Եթե երեխան չի կարողանում խմել կամ չդադարող սրտխառնոց ունի, պետք է անհապաղ բժշկի դիմել:

Նաև անհրաժեշտ է շտապ հիվանդանոց գնալ այս դեպքերում՝ երեխայի լեզուն չոր է, երեխան առանց արցունքների է լաց լինում, չի խմում, ավելի քան 6 ժամ չի միզում:

Ացետոնեմիայի դեպքում կարևոր է հատուկ դիետա պահպանել:

Անհրաժեշտ է բացառել՝

Բոլոր ճարպերը, ներառյալ՝ բուսական և ձկան ճարպը, մսի և ձկան արգանակները

Սնկերը, լոբազգիները

Ներկանյութեր և համի ուժեղացուցիչներ պարունակող բոկոր մթերքները (մայոնեզ, չիփս, երշիկ, ապխտած սնունդ), կաթնաթթվային մթերքները

Թթու բանջարեղենը և միրգը (նարինջ, կիվի, լոլիկ, սմբուկ)

Կոֆեին պարունակող բոլոր ըմպելիքները,

Հացը և կարագով թխվածքը

Օգտակար կլինի երեխային կերակրելը բոլոր տեսակի շիլաներով (բացի սպիտակաձավարի), չամչով կամ չրերով կոմպոտ, քաղցր թեյ խմեցնելը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․