5 հարց ներքնազգեստի մասին, որոնք դուք ամաչում էիք տալ

Մենք հազվադեպ ենք ներքնազգեստը քննարկում առողջության տեսանկյունից:

Ներկայացնում ենք մի քանի հարց և պատասխան, որոնք օգտակար է իմանալ մեզնից յուրաքանչյուրի համար:

1. Արդյոք կարևո՞ր է՝ ինչ կտորից է պատրաստված ներքնազգեստը

Շատ: Առողջության համար դա շատ կարևոր է: Գործվածքը պետք է շնչի և խոնավություն ներծծի վարակների առաջացումը կանխելու համար: Առավել լավ է մաքուր և ոչ կիպ բամբակյա սպիտակեղենը:

2. Կարելի՞ է նույն ներքնազգեստը երկու օր շարունակ կրել

Սկզբունքորեն, առողջության տեսակետից դրանում վատ բան չկա:
Բայց կարևոր բացառություններ են, եթե մաշկի վրա գրգռվածություն ունեք, ցան կամ քերծվածքներ: Այս դեպքերում ավելի լավ է՝ ներքնազգեստը սովորականից հաճախ փոխել վարակից խուսափելու համար: Նույնը վերաբերում է առատ քրտնարտադրությամբ մարդկանց: Կանանց մշտապես թաց ներքնազգեստից կարող է կաթնասնկախտ առաջանալ:

3. Կարելի՞ է ընդհանրապես ներքնազգեստ չկրել

Բժիշկ Կաստելերը կարծում է, որ եթե ձեր սպորտային հագուստը կիպ կպչում է մարմնին և ներծծում է խոնավությունը, ներքնազգեստ հագնելը պարտադիր չէ: Եթե մաշկի հետ կապված խնդիրներ չունեք, կարող եք ձեզ մի քիչ ազատություն թույլ տալ:

4. Բոքսերնե՞ր, թե՞ լողավարտիքներ. ո՞րն է ավելի լավը

Ըստ փորձագետների՝ պտղաբերության պահպանման համար տղամարդիկ ավելի լավ է՝ խուսափեն կիպ վարտիքներից, քանի որ դրանցով ամորձիների համար շատ շոգ է լինում: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ջերմաստիճանը կարևոր դեր ունի սերմի ձևավորման հարցում:

5. Կարելի՞ է սպորտով զբաղվել սթրինգով

Եթե պարբերաբար բախվում եք հեշտոցային վարակների, ավելի լավ է՝ զգուշություն ցուցաբերել: Բացի դրանից՝ սթրինգով մարմնի բաց հատվածները կարող են դիպչել հագուստի մյուս պարագաներին, օրինակ՝ խոնավ լեգինսներին, ինչը նույնպես կարող է վարակի հանգեցնել: Դրա համար հատուկ սպորտային ներքնազգեստ հագեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․