Ռեստորանների մասին 5 «կեղտոտ» գաղտնիք, որոնց մասին ձեզ երբեք չի պատմի անձնակազմը

Ռեստորան գալով դուք երբեք չեք կարող իմանալ, թե ինչ է կատարվում ուտեստները պատրաստտելիս և դրանք մատուցելիս։

Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ մթերքը թարմ է եղել, որ խոհանոցում կատարյալ մաքրություն է տիրում և որ բոլոր աշխատակիցները բժշկական գրքույկներ ունեն։

Երևի թե հեղինակավոր ռեստորաններում ամեն ինչ հենց այդպես է, սակայն միջին կարգի ռեստորաններում միշտ չէ, որ պահպանում են այդ չափորոշիչները։

zNews-ը ռեստորանների 5 տհաճ գաղտնիք է ներկայացնում, որոնց մասին ձեզ երբեք չեն պատմի այնտեղի աշխատակիցները։

1. Ուտելիքի նկատմամբ վերաբերմունք

Երևի թե, եթե իմանաք, որ խոհարարն աշխատում է խոհանոցում գլխարկով և ձեռնոցներով, ներքուստ կհանգստանաք։ Սակայն դուք չգիտեք, թե այդ ձեռնոցներով նա էլ ինչի է ձեռք տվել։ Ուտեստը պատրաստելու ընթացքում նա կարող է վերցնել բջջայինը, դիպչել դռների և սառնարանի բռնակներին և այլն։

2. Զուգարանը հաստատության դեմքն է

Հաստատության մաքրության և հիգիենայի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ ենք տալիս զուգարան մտնել։ Եթե այս տարածքում կեղտոտ է և տհաճ հոտ է գալիս, կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում խոհանոցում, որտեղ այցելուները չեն կարող վերահսկել մաքրությունն ու աշխատակիցների բարեխղճությունը։

3. Հատուկ և ակցիաներով ուտեստների թարմությունը

«Հատուկ ուտեստ» կամ «Օրվա ուտեստ» անվանումներով առաջարկվող սնունդը հնարավոր է, որ ժամկետն անցնելու մոտ է կամ էլ պարզապես պահանջարկ չունի։ Հենց այդ պատճառով էլ մատուցողները համոզում են ձեզ փորձել հենց դրանք։

4. Հիվանդ անձնակազմ

Հաճախ է լինում, որ խոհարարները հանկարծ իրենց վատ են զգում, բնական է, որ միանգամից տուն չեն գնում, այլ սպասում են հերթափոխը հանձնելուն, քանի որ չեն ցանկանում գումար կորցնել։ Այնպես որ երբեք չեք իմանա, թե պատրաստելու ընթացքում փռշտացել են ձեր ուտեստի վրա, թե ոչ։

5. Մատուցողները թանկ ուտեստներ են առաջարկում, այլ ոչ թե այնպիսիք, որոնք ավելի լավն են

Թանկ՝ չի նշանակում համեղ, այլ՝ ընդհակառակը։ Մատուցողի հիմնական նպատակը այցելուների վրա գումար աշխատելն է և որքան հնարավոր է՝ շատ։ Հենց այդ պատճառով էլ նա ձեզ ավելի թանկանոց ուտեստներ կառաջարկի, իսկ էժաններից ձեռնպահ կմնա։

Եվ վերջում մի փոքր խորհուրդ. Եթե ցանկանում եք վստահ լինել սպասարկման որակի և մթերքների թարմության վրա, փնտրեք վերջերս բացված հաստատություններ, որոնք պայքարում են դրական իմիջ ստեղծելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)