Այս ԹԵՍՏ-ի պատասխանը կօգնի բացահայտել Ձեր բնավորության առանձնահատկությունները

Նկարում պատկերված ո՞ր երեխայի հետ եք ձեզ նույնացնում:

Պատասխանը կօգնի բացահայտել բնավորության առանձնահատկությունները:

#1 Մի թաքցրեք ձեր զգացմունքները: Երեխաներին չեք կարող ժպիտով խաբել: Նրանք չեն ամաչում լաց լինել, երբ իրենց ցավ են պատճառում: Երեխաները կամակոր են, զգացմունքներն արտահայտելու խնդիրներ չունեն: Եթե ընտրությունը կանգ է առել այս երեխայի վրա, հնարավոր է՝ մեծ տարիքում սկսել եք թաքցնել զգացմունքները: Չեք սիրում անկեղծանալ մարդկանց առաջ, ձեզ խոցելի զգալ:

Դա ինքնաբերականորեն ազդում է ձեզ վրա, թույլ չի տալիս լինել այնպիսին, ինչպիսին իրականում եք: Ասեք այն, ինչ զգում եք: Դա իսկապես կհեշտացնի ձեր կյանքը:

#2 Մի խոչընդոտեք ինքներդ ձեզ: Ձեր ներսում երեխա է ապրում, ով բազմաթիվ երազանքներ և ցանկություններ ունի: Հնարավոր է՝ որոշել եք մոռանալ ամենի մասին՝ լուրջ մարդ դառնալու համար:

Մի խոչընդոտեք ինքներդ ձեզ, գործողություններ ձեռնարկեք՝ դառնալու համար այն մարդը, ում մասին միշտ երազել եք: Դադարեք մտահոգվել այն մասին, թե ինչ են մարդիկ մտածում ձեր մասին: Կարևոր է այն, ինչ դուք մտածում եք և ինչ ցանկանում եք:

#3 Երեխաներն ինքնաբերական են: Երբ որևէ մեկը սիրում է նրանց, նրանք պարզապես հարցնում են՝ դու ցանկանո՞ւմ ես իմ ընկերը լինել: Իսկ մենք՝ մեծահասակներս, հաճախ փակվում ենք մեր մեջ,  սկսում վախենալ անծանոթներից, մեզ համար դժվար է ծանոթանալ նոր մարդկանց հետ: Մի վախեցեք նոր ծանոթություններից:

#4 Երեխաները ցանկանում են իմանալ ամեն ինչ: Այդ պատճառով էլ նրանք այդքան շատ հարցեր են տալիս: Եթե ընտրել եք այս երեխային, մեծ է հավանականությունը, որ կորցրել եք հետաքրքրասիրություն ցուցաբերելու ձեր կարողությունը: Վերականգնեք բացահայտումներ անելու, հետազոտելու ցանկությունը, սկսեք այլ տեսանկյունից դիտարկել իրերն ու երևույթները:

#5 Եթե ընտրությունը կանգ է առել այս երեխայի վրա, հնարավոր է՝ չափազանց լուրջ եք վերաբերվում խնդիրներին: Երեխաները գիտեն՝ ինչպես ապրել տվյալ պահով: Հիշեք, որ կյանքը խաղ է: Դադարեք անհանգստանալ ամեն մանրուքի համար: Վայելեք այն, ինչ իսկապես կարևոր է՝ ընտանիք, ընկերներ, ցանկացած բան, որը ձեզ դուր է գալիս:

#6 Միշտ մեծ ամբիցիաներ և ծրագրեր եք ունեցել, տեսել այն, ինչ մյուսները չեն տեսել: Բայց աշխատանքն ու կրկնող օրերը ձեզ ստիպել են մտածել, որ երազանքները երբեք իրականություն չեն դառնա: Այդ պատճառով դադարել եք դրանք իրականություն դարձնել: Հիշեք, որ չկա ոչ մի անհնար բան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․