
Օ՛Հենրին (Ուիլյամ Սինդի Փորթեր) այն քիչ գրողներից է, որի բոլոր ստեղծագործությունները հագեցած են նուրբ հումորով և անսպասելի հանգուցալուծումով։
Քննադատներն անսովոր ոճի համար նրան միանգամից կոչեցին «կարճ պատմվածքների վարպետ»։
zNews-ը ներկայացնում է գրողի անկեղծ մտքերը։
1. Փողն ուղղակի աղբ է՝ անկեղծ սիրո հետ համեմատած։
2. Այսպիսին է իգական սեռի բնույթը՝ լացել տխրությունից, լացել ուրախությունից և արցունքներ թափել և՛ մեկի, և՛ մյուսի բացակայության պարագայում։
3. Ճակատագիրը քեզ այս ու այն կողմ է գցում, ինչպես թեյավճար չստացած մատուցողի կողմից բացված գինու խցանը։
4. Այն տունը, որտեղ երջանկություն է տիրում, չի կարող շատ նեղ լինել։
5. Բնությունը շրջանաձև է շարժվում, արվեստը՝ ուղիղ գծով։
6. Ոչ մի լեզու բարդ չէ մարդու համար, եթե այն նրան պետք է։
7. Վատ միջավայրում մարդը կարող է հայտնվել երկու դեպում՝ երբ նա ոչ մի գրոշ չունի և երբ նա հարուստ է։
8. Խնդիրը ճանապարհի մեջ չէ, որը մենք ընտրում ենք. այն, ինչը մեր մեջ է, ստիպում է մեզ ընտրել ճանապարհը։
9. Քնած տղամարդը տեսարան է, որից կարող են արտասվել անգամ հրեշտակները։
10. Շատերը ուրիշների գրպանի յուրաքանչյուր շիլինգն ընդունում են որպես անձնական վիրավորանք։
11. Նա այն լավ մարդկանց էր պատկանում, որոնց մասին հեշտ է մոռանալ, երբ նրանք մեր կողքին են, սակայն որոնց մասին հաճախ ես հիշում, երբ նրանք չկան։
12. Կյանքն այն է, որը մենք ամենից շատն ենք գնահատում և ամենից քիչը խնայում։
13. Կան թեմաներ, որոնց համար անգամ ամենամեծ բառարանում բառեր չես կարող գտնել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ