Ինչու են տիբեթական մահաթմաներն ու բոլոր գեղեցիկ կանայք առավոտյան տաք ջուր խմում

Շատերն են կարծում, որ առավոտյան սառը ջուր խմելը շատ օգտակար է։

Սակայն պարզվում է, որ ջրի ջերմաստիճանի ց կախված այն կարող է օգտակար և անգամ ոչ այնքան օգտակար լինել։

zNews-ի հետ միասին այսօր կպարզենք ջրի օգտակար հատկությունները և կիմանանք, թե ինչպես է պետք այն խմել՝ որպեսզի առավելագույն արդյունքի հասնենք։

Պաշտոնական բժշկությունը գտնում է, որ ջուր պետք է խմել այնքան, որքան ցանկություն է առաջանում և այն ժամանակ, երբ ցանկանում եք։

Ջրի անհրաժեշտ քանակությունը սակայն կախված է սեռից, տարիքից, քաշից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, շրջակա միջավայրից, սնունդից և այլ ցուցանիշներից։

ԱՄՆ բժշկության ինստիտուտի վիճակագրական հետազոտության համաձայն՝ տղամարդկանց բավական է օրական 3,7 լիտր ջուր օգտագործել, իսկ կանանց՝ 2,7 լիտր։ Եվ կապ չունի, թե ինչ տեսքով է այն մտնում օրգանիզմ՝ հյութի, թեյի, ապուրի, բանջարեղենի, թե մրգերի։

Սակայն արևելյան ուսմունքների համաձայն՝ հավերժ երիտասարդության գաղտնիքը հենց տաք ջուրն է։ Ոչ թե եռացրած, այլ 40-45 աստիճան ջերմությամբ ջուրը։ Իսկ սառույցով ջուրն ամենավատն է, որ կարելի է անել օրգանիզմի համար։

Տիբեթցի բժիշկները համոզված են, որ առավոտյան սոված փորին խմած մեկ բաժակ տաք ջուրը կյանքը 10 տարով երկարացնում է։ Այն սպանում է գիշերվա ընթացքում հավաքված մանրէներին։ Չինաստանում մանկուց երեխաներին սովորեցնում են ուտելուց առաջ տաք ջուր խմել, անգամ ռեստորաններում և սրճարաններում հաճախորդին սկզբում տաք ջուր են մատուցում։

Այուրվեդան պնդում է, որ արթնանալուց հետո մեկ բաժակ տաք ջուրը կօգնի ազատվել միգրենից, բարձր ճնշումից, սակավարյունությունից, ճարպակալումից, արթրիթից և այլ հիվանդություններից։

Լիքը ստամոքսով տաք ջուր խմելն անիմաստ է։ Դա պետք է անել առավոտյան, սոված փորին։

Տաք ջուրը թուլացնում է մարսողական օրգանների մկանները, մաքրում է ստամոքսի պատերը սննդի մնացորդներից և ստամոքսահյութից և կարգավորում է թթվա-հիմնային բալանսը։

Առավոտյան խմած մեկ բաժակ տաք ջրի շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, մաքրվում է արյունը, մաքրվում են երիկամներն ու լիմֆատիկ համակարգը։ Օրգանիզմն արթնանում է, իսկ մարսողական համակարգը հանգիստ, առանց շոկի և ծանրաբեռնվածության սկսում է աշխատել։

Սրա արդյունքում դուք նաև կատարյալ մաշկ կունենաք և կնիհարեք ՝ առանց ավելորդ ջանքերի։

Մի եռացրեք, այլ ամեն առավոտ տաքացրեք ջուրն ու խմեք դանդաղ, փոքր կումերով։ Մի շտապեք նախաճաշել, սպասեք մոտ 20 րոպե։ Իսկ արդյունքը տեսնելու համար գործի անցեք հենց վաղվանից։ Եղեք առողջ և գեղեցիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․