Ինչպե՞ս մաքրել երիկամները տոքսիններից

Like on FB:

Երիկամներն անչափ կարևոր դեր են կատարում, քանի որ դրանց օգնությամբ օրգանիզմը մաքրվում է վնասակար տարրերից ու տոքսիններից:

Սա է պատճառը, որ երիկամների հետ կապված ցանկացած խնդիր շատ արագ անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա և ի հայտ են գալիս տարբեր տհաճ ախտանշաններ:

Սակայն կան մի շարք բնական արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն մաքրել երիկամները տոքսիններից ու կարգավորել դրանց աշխատանքը:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 պարզ ու արդյունավետ միջոց՝ երիկամների դետոքսիկացիայի համար:

1. Եգիպտացորենի թելիկներ

Եգիպտացորենի թելիկները համարվում են օրգանիզմը տոքսիններից մաքրող լավագույն միջոցներից մեկը: Այս թելիկները խթանում են մեզի արտադրությունն ու օգնում են դրա միջոցով դուրս բերել տոքսիններն ու ավելորդ ջուրն օրգանիզմից: Դրանք նաև շատ օգտակար են միզաքարային հիվանդության ու միզապարկի վարակների դեպքում:

Օգտագործման եղանակը.

Հարկավոր է 2 ճաշի գդալ չորացրած եգիպտացորենի թելիկներին ավելացնել եռման ջուր, 12-15 րոպե թրմել, այնուհետև քամել և խմել ստացված թեյն օրական 2-3 անգամ: Այս միջոցն օգտագործելու դեպքում հարկավոր է նաև օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ օգտագործել, ինչը կօգնի արդյունավետ կերպով մաքրել երիկամները:

2. Քրքում

Քրքումը շատ օգտակար բույս է և օգտագործվում է առողջական տարբեր խնդիրների դեպքում: Այն օգնում է դուրս բերել տոքսինները ոչ միայն երիկամներից, այլև լյարդից: Բացի այդ, այն մաքրում է արյունը, իսկ իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ նաև մեղմում է վարակներն ու բորբոքումները:

Օգտագործման եղանակը.

Կես ճաշի գդալ քրքումն (փոշի) ու կես ճաշի գդալ չորացրած կոճապղպեղը (փոշի) խառնել, ավելացնել խառնուրդը երկու բաժակ եռացող ջրին և եփել առնվազն 10 րոպե: Այնուհետև եփուկը քամել և ավելացնել մեկ ճաշի գդալ թխկու օշարակ և կես ճաշի գդալ կիտրոնի հյութ: Այս ըմպելիքն անհրաժեշտ է օգտագործել ամեն օր, իսկ բուժման կուրսը տևում է մի քանի շաբաթ:

3. Կոճապղպեղ

Կոճապղպեղը երիկամները մաքրող ամենաարդյունավետ բնական միջոցներից մեկն է: Այն օգնում է դուրս բերել բոլոր տոքսիններն ու այլ վնասակար տարրերը, որոնք բացասաբար են ազդում երիկամների վրա:

Օգտագործման եղանակը.

Թարմ կոճապղպեղը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված քերուկի երկու ճաշի գդալին ավելացնել երկու բաժակ եռացող ջրին և եփել 10-12 րոպե: Այս եփուկն անհրաժեշտ է քամել, այնուհետև ավելացնել մի փոքր կիտրոնի հյութ ու մեղր, լավ խառնել և խմել ստացված ըմպելիքն օրական 2-3 անգամ:

4. Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը բնական մաքրող միջոց է, որն օգնում է նվազեցնել օրգանիզմում տոքսինների ու վնասակար բակտերիաների քանակությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը նպաստում է մեզի մեջ ցիտրատների մակարդակի բարձրացմանը: Բացի այդ, այն նաև օգնում է նվազեցնել երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:

Օգտագործման եղանակը.

Պարզապես հարկավոր է երկու թարմ կիտրոնից քամել հյութը, խառնել այն սառը ջրին և խմել: Բուժման կուրսը տևում է մի քանի շաբաթ կամ անգամ մի քանի ամիս մինչև նկատվեն ակնհայտ փոփոխութուններ:

5. Ճակնդեղի հյութ

Ճակնդեղը պարունակում է մի կարևոր բաղադրիչ՝ բետաին, որը շատ արդյունավետ ֆիտոքիմիական միջոց է: Այն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով և բարձրացնում է մեզի մեջ թթվի մակարդակը՝ մաքրելով երիկամները:

Օգտագործման եղանակը.

2-4 հատ ճակնդեղը մաքրել, մանր կտրատել, այնուհետև լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ ճակնդեղի հյութ: Այն հարկավոր է խմել օրական մի քանի անգամ: Բացի այդ, կարելի է նաև հարստացնել սննդակարգը ճակնդեղով, ինչը ոչ միայն դրական ազդեցություն կունենա երիկամների առողջական վիճակի վրա, այլև առհասարակ շատ օգտակար կլինի ամբողջ օրգանիզմի համար:

Աղբյուրը՝ righthomeremedies

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում