Ճապոնական իմաստություն. 35 արտահայտություն, որոնց իմաստը մենք հասկանում ենք միայն տարիքի հետ

Like on FB:

zNews-ը ներկայացնում է ճապոնական 35 արտահայտություն, որոնցից հետո կմտորեք ձեր կանքի մասին:

Ճանապարհը զիջիր հիմարներին և խենթերին:

Ամուսինը և կինը պետք է ձեռքի և աչքերի պես լինեն՝ երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լաց են լինում, ձեռքերը սրբում են արցունքները:

Հետ մի պահիր գնացողին, մի վռնդիր եկածին:

Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:

Ավելի լավ է՝ լավ մարդու թշնամին լինել, քան վատի ընկերը:

Առանց սովորական մարդկանց մեծեր չեն լինում:

Ով շատ է ուզում վեր բարձրանալ, սանդուղք կհորինի:

Եթե ցանկանա, կինը ժայռի միջով կանցնի:

Արևը չի ճանաչում իրավացիների: Արևը չի ճանաչում սխալների: Արևը փայլում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Իրեն գտածն արևի է նման:

Ծովը մեծ է, որովհետև փոքր գետերից չի զզվում:

Եվ հեռու ճանապարհը մոտիկից է սկսվում:

Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի դրա օգտակարության մասին:

Նույնիսկ եթե սուրը պետք լինի կյանքում մեկ անգամ, այն միշտ պետք է կրել:

Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղ չեն տալիս:

Ցավը, ինչպես պատռված զգեստ, պետք է տանը թողնել:

Երբ սեր կա, ջրծաղիկի հետքերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները:

Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:

Մեկ բարի խոսքը կարող է 3 ձմռան ամիս տաքացնել:

Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ դրա մասին մտահոգվել, եթե այն լուծել չի կարելի, դրա համար անհանգստանալն անօգուտ է:

Երբ ճյուղ ես նկարում, պետք է քամու շնչառությունը լսել:

7 չափիր նախքան մարդուն կասկածելը:

Արա ամենը, ինչ կարող ես, մնացյալում հույսդ ճակատագրի վրա դիր:

Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը:

Տուն, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:

Հաղթանակը ստանում է նա, ով կես ժամով ավել կդիմանա, քան նրա հակառակորդը:

Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը՝ լողում:

Ժպտացող դեմքին ալիք չեն նկարում:

Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքը և սառը խոսքն անտանելի են:

10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, 30-ից հետո՝ սովորական մարդ:

Մտածելով որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:

Հարցնելն ամոթ է մեկ րոպեով իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքի համար:

Կատրյալ ծաղկաման երբեք չի ստացվել վատ վարպետի ձեռքում:

Մի վախեցիր մի քիչ կռանալ, ավելի ուղիղ կուղղվես:

Խորը գետերն անձայն են հոսում:

Եթե ճանապարհ ես ընկել սեփական ցանկությամբ ապա 1 000 կմ-ը մեկ է թվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում