
Երգչուհի Լանա Խաչատրյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել․
«Վերջերս նկար էր հարկավոր ,որտեղ ժպտում եմ,չգտա…հասկացա որ վերջին տարվա ընթացքում չեմ ունեցել էդպիսիք։
Մեզ բոլորիս է շատ ծանր վերջին բոլոր իրադարձություններից հետո շարունակել ժպտալ,հուսալ ,երազել ու ԱՊՐԵԼ… բայց պետք է ու պարտավոր ենք։
Դեռ երկար պետք է անցնենք վերականգնողական բուժում ոգիների,սրտերի ,փշուր-փշուր եղած երազանքների,նպատակների….
Գիտեմ,թե ինչ Ծանր է գիտակցել,որ դու մենակ մեծ հաշվով շատ բան փոխել չես կարող հանուն արդարության ,հանուն Հայրենիքիդ հանուն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ,անգամ եթե ամեն բան արել ես դրա համար…
Բայց գոնե Հիմա սիրել ու գնահատել,պաշտպանել ու խնամել այն ինչ ունենք կարող ենք,չէ՞…»: