
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք:
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:
Վարդենիսի զինվորական հոսպիտալից հաստատել են, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: