Բոլորս էլ գիտենք հում բանջարեղենի և կանաչեղենի հսկայական օգտակարության մասին։
Սակայն կա մի բանջարեղեն, որը խորոված վիճակում շատ ավելի օգտակար է, քան հում, և դա սոխն է, որի մասին այսօր կպատմի zNews-ը։
Սոխը հում վիճակում էլ շատ օգտակար է, սակայն շատերը այն չեն սիրում զուտ բերանում մնացող տհաճ համի և հոտի պատճառով։
Սակայն պարզվում է, որ ջեռոցում եփվելուց հետո սոխը ոչ միայն կորցնում է տհաճ հոտը, այլև շատ ավելի օգտակար է դառնում։
Ինչպես ճիշտ խորովել սոխը ջեռոցում
Սոխը խորովեք հենց կճեպով 100-150 աստիճանի տակ՝ 15-30 րոպե։
Սոխի կեսը պետք է ուտել առավոտյան սոված փորին և մյուս կեսն էլ քնելուց 2-3 ժամ առաջ։
Այն կարող եք նաև որպես խավարտ մատուցել ձկան և մսի հետ։
Իսկ հիմա խոսենք այս մթերքի օգտակար հատկությունների մասին։

Խորոված սոխի օգտակար հատկությունները
Խորոված սոխը հատկապես օգտակար է շաքարախտով հիվանդների համար։ Այն նվազեցնում և կարագավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Խորոված սոխի մեջ ծծումբ կա, որն ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և բավական ինսուլին է արտադրում։
Սոխի բաղադրության մեջ նաև երկաթ է մտնում, որը նույնպես անհրաժեշտ է մարդուն օրգանիզմի անխափան աշխատանքի համար։
Թոքաբորբի և բրոնխիտի դեպքում խորոված սոխն օգտագործվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների բուժման համար։

Սոխը պետք է հաճախ օգտագործեն նրանք, ովքեր արյան մակարդելիության խնդիր ունեն։
Ինֆարկտից կամ կաթվածից հետո բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր խորոված սոխ ուտել։
Այն օգնում է նորմալացնել արյան ճնշումը, ինչպես նաև ավելի հեշտ տանել միգրենը։
Խորոված սոխը կարելի է ոչ միայն ուտել, այլև օգտագործել որպես քսուկ՝ դնելով դրա խյուսը վերքերի և խոցերի վրա։

Սոխով կոմպրեսները լավ հակաբակտերիալ ազդեցություն ունեն։ Դրանք կարելի է օգնել հեմորոյի բուժման համար՝ իհարկե բժշկի հսկողության տակ։
Կանոնավոր օգտագործման դեպքում խորոված սոխը կազատի ձեզ բազմաթիվ հիվանդություններից, ինչպես նաև կանխարգելիչ ազդեցություն ունի։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
