Ձեր հովանավոր ծառը` ըստ կենդանակերպի նշանի

Like on FB:

Դարեր ի վեր մարդիկ հավատացել են, որ ծառերն օժտված են հատուկ մոգական ընդունակություններով և կարող են ամենաանհավանական ձևով ազդել մարդկանց վրա:

Որոշ ծառեր կարող են բուժել և մաքրել այս կամ այն մարդու էներգետիկ դաշտը, իսկ մյուսները` հակառակը, կարող են լինել էներգետիկ վամպիրներ:

Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր հովանավոր ծառը` ըստ Կենդանակերպի, քանի որ այդպիսով նա ձեռք կբերի գերազանց համախոհ, որը յուրաքանչյուր պահի կարող է օգնել վերականգնելու էներգիայի հոսքերը:

Խոյ

Ծառերի հորոսկոպն ըստ Կենդանակերպի նշանի՝ ասում է այն մասին, որ սոճին, կաղնին, եղևնին, լաստենին և լորենին Խոյի ծառերն են: Աստղերը խորհուրդ են տալիս մարդկանց, ովքեր պատկանում են այս համաստեղությանը, ընտրել միայնակ կանգնած ծառերին, որոնք հարուստ պսակ ունեն: Ծառերի հետ շփվել առավել բարենպաստ է ամռան սկզբին:

Ցուլ

Ծառն ըստ Կենդանակերպի՝ Ցուլի համար առաջին հերթին՝ բարդին է: Այս նշանի ներկայացուցիչների համար հիմնական ծառերից մեկն է համարվում նաև շագանակենին` տղամարդկանց համար, և ընկուզենին` կանանց համար: Բայց միայն պետք է շատ զգույշ լինել բարդու հետ շփվելիս, քանի որ այն ընդունակ է ոչ միայն էներգիան մաքրելու, այլ նաև վերցնելու:

Երկվորյակներ

Երկվորյակների համար հովանավոր ծառերն են  խնձորենին և թխկին: Երկվորյակները կարող են նաև՝ որպես էներգետիկ օգնական ընտրել տանձենին, հատկապես՝ ծաղկման շրջանում: Այս նշանին հարկ է շփվել ծառերի հետ ուշ ամռանը:

Խեցգետին

Մարդկանց համար, ովքեր ծնվել են Խեցգետնի համաստեղության ներքո, ծառն ըստ Կենդանակերպի նշանի՝ կարող է լինել լաստենին, ուռենին և թեղին: Ամենալավ ժամանակն էներգիան մաքրելու համար կլինի մայիսը և օգոստոսը:

Առյուծ

Առյուծների համար հիանալի թալիսման կարող են լինել նոճին և թեղին: Աստղերը հատկապես առանձնացնում են այս համաստեղության տղամարդկանց, որոնց համար դրական էներգիայի ուժեղ աղբյուր կդառնա կաղնին: Այս մարդկանց խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ սեպտեմբերին կամ ապրիլին:

Կույս

Հորոսկոպի համաձայն` Կույսը հանդիսանում է ամենապրակտիկ և, միևնույն ժամանակ, հոգեպես անկայուն նշաններից մեկը: Որպես էներգիայի աղբյուր՝ նրանց համար կարող են հանդես գալ սալորենին, լաստենին և տիվենին: Շատ աստղագուշակներ առանձնացում են նաև խնձորենին: Շփվել ծառերի հետ խորհուրդ է տրվում հոկտեմբերին, հուլիսին և օգոստոսին:

Կշեռք

Կշեռքի համար ուժեղ հովանավոր կլինեն կեչին և լորենին: Հատուկ ուշադրության պետք է արժանացնել կեչին, քանի որ հենց այդ ծառը կարող է ոչ միայն կայունացնել նշանի ներկայացուցիչների էմոցիոնալ վիճակը, այլ նաև ազատել ֆիզիկական հիվանդությունից:

Կարիճ

Այս համաստեղության մարդկանց համար ծառն ըստ Կենդանակերպի նշանի՝ մասրենին է, ալոճենին, սոճին և շագանակենին: Կարելի է նշել նաև արոսենին: Իրենց ծառերի հետ Կարիճները պետք է շփվեն վաղ գարնանը:

Աղեղնավոր

Թերևս, ըստ Կենդանակերպի, որպես ամենաուժեղ ծառ թալիսմաններ հանդես են գալիս բոխին և մայրին: Հենց այս երկու ծառերն են ընդունակ անմիջական ազդեցություն ունենալ այս նշանի ներկայացուցիչների ֆիզիկական և հոգևոր վիճակի վրա: Աղեղնավորների համար ծառի հետ շփվելու ժամանակը մարտն է, օգոստոսը և հոկտեմբերը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար բուժիչ ուժով են օժտված հաճարենին, կեչին և փշատերևազգին: Մարդկանց, ովքեր պատկանում են այս համաստեղությանը, խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ՝ հենց գալիս է առաջին ձյունը, կամ ուշ ամռանը:

Ջրհոս

Ջրհոսի համար ամենաուժեղ հովանավորը բարդին է: Կարելի է նաև նշել իլենին և լորենին, քանի որ նրանք նույնպես կարող են ազդել այս համաստեղության ներկայացուցիչների վրա: Շփվել խորհուրդ է տրվում ուշ գարնանը:

Ձկներ

Ա՛յ, իսկ Ձկների համար հովանավոր կարող են լինել խեժափիճին, կենին, ցախկեռասը և բռնչին: Այս նշանի մարդկանց համար հատկապես օգտակար կարող են դառնալ հովանավոր ծառերի պտուղները: Շփվել խորհուրդ է տրվում ամռան կեսերին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում