Հետաքրքիր փաստեր «Կանաչ մղոնի» մասին․ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը

Like on FB:

1999 թվականի դեկտեմբերի 9-ին դուրս եկավ Ֆրենկ Դարաբոնտի «Կանաչ մղոն» ֆիլմը, որի մասին հետաքրքիր փաստեր է այսօր ներկայացնում zNews-ը։

Այսօր Սթիվեն Քինգի համանուն վեպի վրա նկարահանված ֆիլմը համաշխարհային կինոյի պատմության մեջ լավագույններից մեկն է համարվում և դժվար է հավատալը, որ ժամանակին այս ֆիլմն առանց մրցանակների է մնացել։

Բայց, ինչպես հայտնի է, հաճախ ամենահետաքրքիր բաները տեղի են ունենում ոչ թե էկրանին, այլ նկարահանման հրապարակում։ «Կանաչ մղոնն» այնքան անհավանական ֆիլմ է, որ դրա մասին որոշ փաստեր ֆիլմից պակաս չեն հուզում։

Սթիվեն Քինգն ու Ֆրենկ Դարաբոնտը Փոլ Էջքոմբի դերում միայն Թոմ Հենքսին էին տեսնում, սակայն ֆիլմի ստեղծման վաղ փուլում պրոդյուսերները ցանկանում էին հրավիրել Ջոն Թրավոլթային։ Դերասանը կտրականապես հրաժարվեց, իսկ Թոմ Հենքսն իրեն մեղավոր էր զգում «Փախուստ Շոուշենկից» ֆիլմում նկարահանվելուց հրաժարվելու համար, այդ պատճառով անմիջապես համաձայնեց։

Իսկ Ջոն Քոֆիի դերի համար ինչ-որ մեկին գտնելը շատ ավելի դժվար պարզվեց․ ռեժիսորին ոչ ոք դուր չէր գալիս։ Սցենարը պատահաբար տեսավ Բրյուս Ուիլիսը, որն էլ խորհուրդ տվեց այդ դերի համար հրավիրել Մայքլ Քլարք Դունկանին, որի հետ խաղացել էր «Արմագեդոնում»։

«Սա ես եմ։ Կապ չունի, թե ինչ եմ անելու, ես պետք է սա խաղամ»,- ասաց Դունկանը՝ առաջին անգամ կարդալով «Կանաչ մղոնը»։

Ջոն Քոֆիի դերի համար Դունկանը բազմիցս է տարբեր մրցանակների առաջադրվել, սակայն «Օսկար» այդպես էլ չստացավ։ Արդեն նրա գնալուց հետո Դարաբոնտն ասել է, որ ոչ ոք երբեք այդքան արժանի չի եղել այդ արձանիկին, ինչպես Մայքլը «Կանաչ մղոնում» կատարած իր աշխատանքի համար։

Դագ Հաթչինսոնը բառացիորեն երազում էր Փերսի Ուեթմորի դերի մասին և մշտապես հետապնդում էր Դարաբոնտին։ Խնդիրն այն էր, որ գրքում սա երիտասարդ կերպար է, իսկ Դագն այդ ժամանակ 37 տարեկան էր։ Սակայն դերասանը չհանձնվեց և ռեժիսորին կեղծ փաստաթղթեր ներկայացրեց, որտեղ նշված էր, թե նա 30 տարեկան է։

Ֆիլմում Ջոն Քոֆիի բոլոր արցունքներն իսկական են։ Մայքլ Քլարք Դունկանը հատուկ հիշում էր, թե ինչպես է հայրը թողել իրենց, երբ ինքը փոքր էր, որպեսզի արտասվեր։ Բազմաթիվ դուբլերից հետո անգամ նկարահանող թիմը սկսեց նրա հետ լաց լինել։

Նկարահանման հրապարակում հաճախ նաև Քինգն էր լինում, այդպիսի պահերին Հենքսը հատուկ դուրս չէր գալիս դերից, որպեսզի Սարսափների արքան կարողանար ուղղել իրեն։ Մի անգամ Սթիվենը հրավիրեց նրան սուրճի, ինչին ի պատասխան Թոմն ասաց․ «Ես չեմ կարող, Սթիվ։ Ես պատասխանատու եմ բանկային մի ողջ բլոկի համար»։

Սթիվեն Քինգը, որին բազմաթիվ անգամներ են էկրանավորել, գտնում է, որ «Կանաչ մղոնը» իր սետղծագործությունների լավագույն էկրանավորումն է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում