Ինչպե՞ս արագ ազատվել աչքերի տակ առաջացող այտուցներից և մուգ հետքերից

Բոլորիս հետ էլ, անշուշտ, պատահել է, երբ առավոտյան ուրախ տրամադրությամբ արթնանում ենք, մոտենում ենք հայելուն և աչքերի տակ այտուցներ ենք հայտնաբերում:

Առաջին տագնապը, որ համակում է բոլորիս՝ այն է, թե ինչպե՞ս արագ ազատվենք այդ սարսափելի այտուցներից:

Եվ ահա Ձեզ ենք ներկայացնում շատ արդյունավետ և, միևնույն ժամանակ, բոլորին հասանելի միջոցներ:

Սառույց: Առաջին հերթին՝ այդ այտուցներին կօգնի սառույցը: Վերցնում ենք սառույցի խորանարդիկները և շատ նուրբ շարժումներով մերսում ենք աչքերի շուրջը: Շարժումները սկսում ենք քթարմատից՝ դեպի աչքերի արտաքին անկյունը (հոնքերից ներքև), քունքերից՝ դեպի քիթը:

Ամենակարևորը՝ չենք մոռանում չափի զգացողությունը, քանի որ աչքերը չպետք է սառչեն: Շատ ավելի լավ է մաղադանոսի հյութից խորանարդիկներ պատրաստել: Մաղադանոսը ցանկացած ձևով արագ նպաստում է աչքերի տակի այտուցների անհետացմանը: Կարող ենք օգտագործել սառեցված մաղադանոսը, թարմ մաղադանոսի հյութը կամ էլ մանրացված մաղադանոսի խյուսը: Մաղադանոսը դնում ենք աչքերի շուրջ և թողնում 20 րոպե: Լավ արդյունք ունենալու համար ցանկալի է մաղադանոսը նախապես փոքր-ինչ սառեցնել:

Կեչու տերևներ: Աչքերի տակի այտուցների դեմ պայքարում է նաև կեչու տերևներից պատրաստված թուրմը: Այն պատրաստելու համար մանրացնում ենք կեչու տերևները, ավելացնում ջուր և թողնում 10 ժամ: Այնուհետև բամբակի խծուծը թրջում ենք թուրմով և դնում աչքերի այտուցների վրա՝ մոտ 10-15 րոպե:

Կարտոֆիլ: Հում կարտոֆիլը նույնպես շատ փորձված միջոց է աչքերի տակի այտուցներից ազատվելու համար: Մաքրեք կարտոֆիլը կեղևից և մի քանի բարակ շերտ դրեք աչքերի շուրջ:

Թեթև մերսում: Մատների բարձիկներով թեթև թխկթխկացրեք աչքերի տակի մաշկին, և կարճ ժամանակ անց այտուցները կանհետանան: Անշուշտ, եթե Ձեզ մոտ հաճախակի են նկատվում աչքերի տակի այտուցներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել տնական դիմակներ:

Վարունգի և դդմի դիմակ: Վերցնում ենք վարունգի և դդմի պտղամսի համաչափ չափաքանակ, ավելացնում մի քիչ մեղր և դեմքի քառորդ մասը ծածկում այս դիմակով: Այն լավացնում է դեմքի մաշկը և հատկապես կանխում աչքերի տակի այտուցների առաջացումը:

Ձվի դեղնուցի և ձիթայուղի դիմակ: Վերցնում ենք մեկ ձվի դեղնուց և ավելացնում 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնում ենք ստացված խյուսը և բամբակի խծուծով դնում դեմքին, թողնում 20 րոպե: Այնուհետև դիմակը հանում ենք տաք ջրով և ցայում դեմքը սառը ջրով: Հաճախակի օգտագործեք այս դիմակը և կհամոզվեք, որ աչքերի տակի այտուցվածությունը գնալով պակասում է:

Հնդկաձավարի ալյուր: Աչքերի տակի այտուցները վերացնելու լավագույն հին միջոցներից է հնդկաձավարի ալյուրը: Վերցնում ենք հնդկաձավարը, տապակի վրա չորացնում, այնուհետև աղում ենք և ավելացնում եռացրած ջուր: Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր և ստանում ենք փոքրիկ գնդիկներ: Այնուհետև գնդիկները դնում ենք աչքերի տակ և թողնում 20 րոպե:

Իսկ եթե աչքերի տակի այտուցների պատճառը երակային կամ ավշային կանգային երևույթներն են, ապա օրգանիզմի առողջության բարելավմանը կօգնի շիացու արևելյան մեթոդիկայով մերսումը: Ընդունեք հարմար դիրք, թուլացեք և մի քանի վարժություններ կատարեք:

1. Ձեռքի բութ մատով 10 վայրկյան թեթև սեղմեք աչքերի կոպերը:

2. Ձեռքի ցուցամատով, միջնամատով և մատնեմատով 3 անգամ սեղմեք կոպի վերին մասը:

3. Ձեռքի ցուցամատով մի քանի անգամ սեղմեք ներքևի կոպը՝ դեպի վերև ուղղվածությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․