Հոգեբանները պատմել են այն մասին, թե հեռուստացույցն ինչպես է ազդում երեխաների վրա

zNews-ը ներկայացնում է հոգեբանների կարծիքը երեխաների վրա հեռուստացույցի ազդեցության մասին:

Մինչև 8-9 տարեկանն ավելի լավ է՝ օգտակար տեղեկություն ստանալ մանկական գրքերից և ինտերակտիվ ծրագրերից:

Ժամանակակից հոգեբանների մեծ մասը կարծում է, որ հեռուստացույցը կարող է երեխաներին դաստիարակել և զվարճացնել, բայց ծնողները պարտադիր պետք է սահմանափակեն դրա դիտումը:

Հեռուստացույցով մեծ ծավալով հեռուստահաղորդում դիտելը հոգեբանական կախվածություն է առաջացնում: Հեռուստացույցը ձևավորում է խնդիրներն ինքուրույն լուծելու անկարողություն, քանի որ դրա աշխարհընկալումը շատ հեռու է իրականությունից:

Ըստ գերմանացի հոգեբանների՝ գրեթե հեռուստացույց չդիտող երեխաներն ավելի ռացիոնալ են մտածում, աշխարն ավելի իրական են ընկալում:

Մշտապես հեռուստացույց դիտելը նպաստում է աուտիզմի, ուշադրության դեֆիցիտի համաշխատանիշի, ճարպակալման, շաքարային դիաբետի զարգացման:

Էկրանի դիմաց պարբերաբար նստելը խթանում է իմպուլսիվության, անկազմակերպության զարգացմանը, սպանում է մոտիվացիան:

Ահա 5 կարևոր պատճառ՝ ինչու երեխաները պետք է հնարավորինս հազվադեպ հեռուստացույց դիտեն:

1. Ուղեղի զարգացում

Հեռուստատեսությունը շատ ուժեղ ազդում է երեխաների հուզական և մտավոր զարգացման վրա:

Նույնիսկ չգիտակցված հեռուստացույց դիտելը կարող է առաջացնել անքնություն, գլխացավ, համառություն, կամակորություն, զկռտոց, ցնցումներ և նույնիսկ հիստերիկ նոպաներ:

Հեռուստացույց նայելը վնասում է նաև լեզվական հմտությունների զարգացմանը: Քանի որ հեռուստացույցը միակողմանի «շփում» է, երեխաները չեն կարողանում շփվել հասակակիցների հետ:

2. Ավելորդ քաշ

Ժամեր շարունակ երեխաները նստում են հեռուստացույցի դիմաց՝ վազելու, խաղալու փոխարեն: Հեռուստացույց դիտելու ընթացքում հակված են ուտելու մեծ քանակությամբ անառողջ և կալորիական սնունդ, քանի որ գովազդները կոչ են անում շաքարի, ածխաջրերի, ճարպի մեծ պարունակությմաբ մթերքներ գնել:

Հեռուստացույցը նաև մեծացնում է ընդհանուր հոգնածությունը և նվազեցնում է մոտիվացիան:

3. Բռնություն, ագրեսիա և վախեր

Ագրեսիան էկրանին տարբեր կերպ է ազդում տղաների և աղջիկների վրա: Առաջինների դեպքում ագրեսիվ տեսարաններ դիտելուց հետո ագրեսին ավելանում է ծնողների և հասակակիցների հանդեպ: Աղջիկների դեպքում այդպիսի հետևանք չի գրանցվում:

Ժամանակի ընթացում ագրեսիվ տեսարաններ դիտելը երեխայի համար սովորական է դառնում, նա ընտելանում է, դա նրա համար նորմալ է դառնում, սովորում է նոր «գիտելիքները» գործնականում կիրառել:

Ըստ հետազոտողների՝ երեխա ժամանակ հեռուստացույցով մշտապես բռնություն դիտած երեխաները մեծ տարիքում հակված են ագրեսիայի և օրինազանցության:

4. Ադդիկտիվ և դևիանտ վարք

Հեռուստաշոուները և գովազդները նպաստում են ռիսկային վարքի՝ ալկոհոլ, թմրանյութեր գործածելու, ծխելու, գողության, խուլիգանության: Որոշ հաղորդումներից հետո երեխաները նշված բաներն ընկալում են որպես «զիլ» և հետաքրքիր:

5. Գիտակցության մանիպուլյացիա

Փոքր երեխաները չեն կարող ինքնուրույն դատել, ուստի նրանց աշխարհայացքը հեռանում է իրողությունից: Նրանք սպունգի պես հեռուստացույցից կլանում են ռասսայական և գենդերային նախապաշարմունքներ և ներքինացում են կարծրատիպերը:

Ամերիկացի մանկաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս կա՛մ ամբողջովին բացառել, կա՛մ նվազագույնի հասցնել մինչև 2 տարեկան երեխաների հեռուստացույց դիտելու ժամանակը:

Հեռուստահաղորդումների դիտումը մինչև 8 տարեկան երեխաների համար նույնպես պետք է սահմանափակել: Կանադացի մանկաբույժները խորհուրդ են տալիս դպրոցականներին օրական 2 ժամից ավել չանցկացնել հեռուստացույցի առջև:

Ըստ ժամանակակից հոգեբանների՝ 16 տարեկանից հետո երեխաները կարող են առանց սահմանափակումների հեռուստացույց դիտել:

Հեռուստացույցի վնասները նվազեցնելու համար՝

1. 2 տարեկանից մեծ երեխաները կարող են հատուկ մանկական ծրագրեր դիտել՝ ուղղված հմտությունների զարգացմանը և ուսուցմանը:

2. Խուսափեք դաժան շոուներից և բռնության տարրերով հաղորդումներից:

3. Երեխաների ուշադրությունը կենտրոնացրեք բնության, բացահայտումների և գիտական ցուցահանդեսների մասին փաստագրական ֆիլմերի, նաև պատմական և արվեստի մասին հաղորդումների վրա:

4. Մուլտֆիլմերը լավ են միայն որպես երեխայի երկար ճանապարհը գունազարդող միջոց:

5. Բոլոր մանկական հաղորդումները պետք է համապատասխանեն դրական դերային մոդելների, ուժեղ տղամարդկային և կանացի կերպարներ, բազմազան կոնտեքստ և բնութ ունենան:

Երեխային ոգեշնչեք մյուս երեխաների հետ խաղալու, օգտակար զբացմունքների, օրինակ՝ ընթերցանության և նկարչության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․